Շաբաթ, 23.11.2024, 14:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 6 » Կոչ` փրկել Գանձասարն այլանդակումից
13:07
Կոչ` փրկել Գանձասարն այլանդակումից
Գանձասար
Երեկ Facebook սոցիալական ցանցում լուսանկարիչ Արեգ Բալայանի կողմից տեղադրվել են լուսանկարներ, որոնք պատկերում են հայկական ճարտարապետության գոհարներից մեկի՝ Արցախում գտնվող 13-րդ դարի Գանձասարի նշանավոր վանական համալիրի պարիսպների այլանդակումը մարմարե սալիկներով։

Գանձասարը 2000-2002 թթ. նոր շունչ էր ստացել մոսկվայաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի միջոցներով: Վերջինս ծնունդով այդ վայրերից է, և Գանձասարը մշտապես պահում է իր ուշադրության կենտրոնում: Անկասկած, Գանձասարն այսօր Արցախի ամենաբարեկարգված հնադարյա սրբատեղին է: Ցավոք, հայ մեծահարուստների կողմից իրենց ծննդավայրի հանդեպ նման վերաբերմունքի դրսևորումներ հազվադեպ են հանդիպում:

Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպի երեսպատման լուսանկարներն երեկ մեծ աղմուկ բարձրացրեցին Facebook սոցիալական ցանցում և բլոգերների շրջանում: Երեկոյան պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Նա նշեց, որ դեռ մարտ ամսին վարչությունը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ նշվում էր այդ գաղափարի իրականացման համար միջոցներ տրամադրողի` Լևոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով, վարչությունը նման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել, որովհետև «այն կվնասի պատմական միջավայրը»: Սարգսյանը հայտնել է նաև, որ երեսպատումն անօրինական է արվում: Նրա կարծիքով պատերի երեսպատումը կարող է խոչնդոտ հանդիսանալ նաև համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված է ենթադրելու, որ Լևոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին: Կո՛չ ենք անում մոսկվայաբնակ հայ գործարարին հրահանգել շտապ կասեցնել Գանձասարում իրականացվող վանդալիզմը, ինչպես նաև զգուշորեն հեռացնել այդ անճաշակ մարմարե սալիկները` վերադարձնելով պարսպին իր պատմական տեսքը:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2681/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 650 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գանձասար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0