Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 »
Լեհ կինոռեժիսորին հանձնվեց «Ոսկե ծիրան» փառատոնի «Վարպետ» մրցանակը
18:42
Լեհ կինոռեժիսորին հանձնվեց «Ոսկե ծիրան» փառատոնի «Վարպետ» մրցանակը |
Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը հուլիսի 13-ին լեհ ռեժիսոր եւ սցենարիստ Վոյչեխ Մարչեւսկուն հանձնվեց «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի «Վարպետ» մրցանակը:
Մրցանակի հանձնման արարողությունից հետո «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Վ.Մարչեւսկու «Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից» ֆիլմի հետահայաց ցուցադրությունը: Մինչ ֆիլմի ցուցադրությունը ռեժիսորը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին՝ իր երեք ֆիլմերը Երեւանում ցուցադրելու եւ նման մրցանակ ստանալու համար, ինչպես նաեւ համառոտակի ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: «Ֆիլմը նկարել եմ երկու դարաշրջանների ջրաբաժանին: Սցենարը գրել եւ նկարահանումները սկսել էի կոմունիստական համակարգի ժամանակ: Նկարահանումների վերջին օրը Լեհաստանի խորհրդարանը քվեարկեց գրաքննության դեմ: Իսկ ֆիլմը հենց գրաքննիչի մասին է: Փաստորեն ես ֆիլմ նկարահանեցի մի մարդու մասին, ով իմ մասնագիտական կյանքում ամենամեծ ոսոխն էր: Նախքան այդ, իմ ուրիշ հինգ սցենարներ խոշոր խնդիրներ էին ունեցել գրաքննիչների հետ: Բայց ես փորձեցի ստեղծել մի մարդու կերպար, ով ոչ միայն գրաքննիչ է, այլ այն 40 միլիոն լեհերից մեկը, ով ապրում է այդ համակագգի մեջ՝ վերաբերվելով նրան որպես ընդհանրապես մարդ արարածի»,- նշեց Վ.Մարչեւսկին:
Վոյչեխ Մարչեւսկին 1968-2001թթ.-ին նկարահանել է 12 ֆիլմ: «Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից» ֆիլմը նկարահանել է 1990թ.-ին: Այն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների։
Աղբյուր`http://nt.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2011&month=07&day=14&shownews=1048363&LangID=4#1048363
|
Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 666 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|