Չորեքշաբթի, 04.12.2024, 12:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Լույս է տեսել «Ավետ Տերտերյան. երկխոսություններ» հոբելյանական ժողովածուն
14:58
Լույս է տեսել «Ավետ Տերտերյան. երկխոսություններ» հոբելյանական ժողովածուն
Ռուբեն Տերտերյան
Պետական պատվերով հրատարակվել է ՀԽՍՀ Պետական (1977), Արամ Խաչատրյանի անվան (1993) մրցանակակիր ՀԽՍՀ (1984) և ՀԽՍՀ (1991) ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր (1998, հետմահու), պրոֆեսոր (1985) Ավետ Տերտերյանին նվիրված Ռուբեն Տերտերյանի «Ավետ Տերտերյան. երկխոսություններ» գիրքը, որը հոբելյանական հրատարակություն է և այն հանրությանը այսօր` հուլիսի 29-ին ներկայացնելը խարհրդանշական է, քանզի Ավետ Տերտերյանի ծննդյան օրն է:

Ժողովածուն հեղինակի` Ռուբեն Տերտերյանի զրույցներն են կոմպոզիտորի հետ հայրենի տան, ընտանիքի, մանկության, ծնողների, ուսուցիչների, ստեղծագործական գործունեության, ստեղծագործությունների և կատարումների ընթացքի, 20-րդ դարի երկրորդ կեսի երաժշտական մշակութային կյանքի մասին: Գրքում բացահայտվում են հայ ականավոր կոմպոզիտոր Ա. Տերտերյանի փիլիսոփայական և գեղագիտական հայացքները, իր մոտեցումները կյանքին և ստեղծագործությանը, նաև հատվածներ 1989-1994 թթ. հարցազրույցներից: Առանձնակի հետաքրքրական է մատուցման ձևը` երկխոսություն- պատում կոմպոզիտորի մասին ուղիղ խոսքով` առավել հավաստի ու դիպուկ: Աշխատությունը երկրորդ հրատարակությունն է (1-ը` լույս է տեսել Վ. Յուզեֆովիչի խմբագրմամբ, Եր., Խորհրդային գրող, 1989թ.), որում լրացված են կոմպոզիտորի այն մտքերը, որոնք խորհրդային կարգերի գրաքննության պատճառով չէին ընգրկվել նախորդում: Երկրորդ հրատարակությունը լրացվել է ծանոթագրությամբ` գրված Ի. Գ. Տիգրանովայի կողմից:

Ավետ Տերտերյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի նախաշեմի մեծանուն հայ կոմպոզիտորներից է, ով իր երաժշտությամբ միաձուլվել ու ընկղմվել է արևելքի և արևմուտքի երաժշտական մշակույթներում:

Ինչպես Պ. Սևակն է հավատացած. «Բանաստեղծ լինել և չունենալ ազգային պատկանելիություն` անհնարին է, ինչպես հնարավոր չէ լինել լույսի ճառագայթ և չանդրադառնալ ջրում». այդպես մենք հավատացած ենք Ա. Տերտերյանի դեպքում, որ անհնարին է լինել արվեստագետ, կոմպոզիտոր և չունենալ ազգային պատկանելություն, ծագած երաժշտությունը ճառագայթվում է մտքում, անդրադառնում գրառմամբ և վերարտադրվում հնչելով:

Հայրենիքում և նրա սահմաններից դուրս ճանաչում են գտել Ա. Տերտերյանի ութ սիմֆոնիաները (1969-89), «Կրակե օղակ» և «Երկրաշարժ» օպերաները, որոնք աչքի են ընկնում ձևի, բովանդակության, երաժշտական լեզվի, հայկական մոնոդիաների, կոմիտասյան ավանդույթների փոխակերպման նորարարական հնարներով: Գրքում անդրադարձ կա նաև Ա. Տերտերյանի ստեղծագործական և բարեկամական առնչակցություններին Արվո Պյարտի, Ալֆրեդ Շնիտկեի, Լուիջի Նոնոյի, Սոֆյա Գուբայդուլինայի, Գիա Կանչելիի, Վալենտին Սիլվեստրովի հետ:

Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները ժամանակային առումով լայն շրջանակների ճանաչողության առարկան են դառնում և նրա ասույթները, մտորումները տիեզերքի, երաժշտության, ժամանակի և իր մասին նշանակալից են ու արդի: Գրքի ձեռագրի յուրաքանչյուր էջ հավաստագրված ստորագրված է կոմպոզիտորի կողմից և իր երախտիքի խոսքը որդուն` գրքի հեղինակին, տաղանդավոր երաժշտագետ Ռուբեն Տերտերյանին:

Գրքի հրատարակման առիթով ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին մասնակցում էին գրքի հեղինակը` արվեստագիտության թեկնածու Ռուբեն Տերտերյանը և «ԱՊԿ հրատարակչության>> տնօրեն, «Երաժշտական Հայաստան»գիտական ամսագրի հիմնադիր - գլխավոր խմբագիր, երաժշտագետ Գոհար Շագոյանը:


Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/9123.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 834 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ավետ Տերտերյան, Ռուբեն Տերտերյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0