Հուլիսի 16-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպում է լրագրողական շրջայց դեպի Լոռվա մարզում գտնվող X դարի Սանահինի հանրահայտ վանական համալիր, գրում է News.am-ը։ Վանքը, չնայած UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված լինելուն, այսօր հայտնվել է կատարյալ բարձիթողի վիճակում. նրա գմբեթին անգամ ծառեր են աճում:
Տեղերի սահմանափակությամբ պայմանավորված (20 հոգի)` նախապատվությունն առաջին հերթին կտրվի հեռուստաընկերությունների եւ տպագիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Հաշվի առնելով հարցի կարեւորությունը հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման առումով եւ դրան առավել լայն հասարակական հնչեղություն տալու անհրաժեշտությունը, կոչ է արվում շրջայցին մասնակցել հատկապես հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: