Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 »
Մագիստրոսական ծրագրից միչև Վալուայի փառատոն
12:40
Մագիստրոսական ծրագրից միչև Վալուայի փառատոն |
Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ և մենեջմենթ մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսանողներից երկուսը առաջիկայում իրենց արտադրական պրակտիկան կանցկացնեն Ֆրանսիայում:Պրակտիկաները ունեն հատուկ առաքելություն: Վերջիններիցս մեկը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար կուսումնասիրի ֆրանսիական տուրիզմի գրասենյակների (office de tourisme) փորձը՝ այն Հայաստանում տեղայանցնելու նապատակով, մյուսն էլ` Հայաստանում կկազմակերպվի Վալուայի հայտնի դաշնամուրի փառատոնը: (Festival Piano en Valois ):
Մագիստրատուրայի շրջանակում ձեռք բերված գիտելիքների և ֆրանսիացի գործընկերների փորձառության համադրմամբ այս պրակտիկաների արդյունքում կոնկրետ ուղղություններով կստեղծվեն նոր հնարավորություններ մեր երկրում տուրիզմի և մշակութային գործունեության զարգացման համար:
Ի դեպ, երկամսյա այս պրակտիկաների կազմակերպումը Ֆրանսիայում հնարավոր է դարձել Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինասական աջակցության շնորհիվ:
Ինչ վերաբերում է Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ և մենեջմենթ մասնագիտությամբ մագիստրատուրային, այն ստեղծվել է 2010թ. ՀՀ մշակույթի նախարարի առաջարկով և ԿԳ նախարարի աջակցությամբ:
Մագիստրոսական այս ծրագիրը տևում է մեկ տարի և նպատակ ունի ֆրանսերենին տիրապետող անձանց հնարավորություն տալ ձեռք բերել՝ նոր մասնագիտություն՝ մշակութային գործունեության և տուրիզմի կառավարման ոլորտներում: Հայաստանի բուհական համակարգում նման մեկամյա մագիստրոսական ծրագիր ներդրվում է առաջին անգամ:
Մագիստրոսական այս ծրագիրը հովանավորվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից, որը ծրագրի բացառիկ գործընկերն է :
Աղբյուր`http://1lur.am/am/?p=36269
|
Կատեգորիա: Միջոցառումներ |
Դիտումներ: 658 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|