Գլխավոր » 2011»Հուլիս»8 »
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի անակնկալները դեռ չեն ուզում բացել
21:16
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի անակնկալները դեռ չեն ուզում բացել
Սեպտեմբերի սկզբին պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթին, որը տեղի է ունենալու Հայաստանում: Ընդունելության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Հաղթողը որոշվելու է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկությամբ:
Մրցույթին կարող են մասնակցել առավելագույնը 18 երկիր, սակայն ֆինանսական պատճառներով դրանց թիվը սովորաբար ավելի քիչ է լինում: Մինչև այս ամսվա վերջ պարզ կլինեն մասնակից երկրների անունները:
Միջոցառումը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դահլիճի հետ կապված աշխտանքները դեռ ընթացքի մեջ են: Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքերով` իրենք գործ ունեն հմուտ մասնագետների հետ:
Ծախսերի մի մասն իրենց վրա են վերցնելու Եվրատեսիլի կազմակերպիչ երկրները, սակայն հիմնական ծախսերը հոգալու է Հանրային հեռուստաընկերությունը, քանի որ այն մրցույցը հեռարձակող հեռուստաընկերությունն է: Վերջինս իրականացնում է նաև կազմակերպչական աշխատանքները` համագործակցելով շվեդական HDR ընկերություն հետ:
«Մեզ նաև անհրաժեշտ կլինեն օտար լեզուների իմացությամբ և կազմակերպչական ջիղով բազմաթիվ կամավորներ: Նրանք նույնպես կանցնեն համապատասխան քասթինգ»,-նշեց Գոհար Գասպարյանը:
Հարցին, թե ինչ շոու է սպասվում և ովքեր են հյուր գալու, Գ. Գասպարյանը պատասխանեց. «Անականկալները դեռ չենք ուզում բացել»:
Ըստ նրա` տոմսերի գինը որոշվելու է ավելի ուշ:
Այն հարցին` հնարավո՞ր է, որ Ադրբեջանը փորձի արգելել Հայաստանին մասնակցել «Եվրատեսիլ 2012»-ին, որ տեղի է ունենալու հենց Ադրբեջանում, Գ. Գասպարյանը նշեց, որ նման բան նրանք պաշտոնապես չեն կարող ասած լինել:
«Որպես հյուրընկալող երկիր նրանք պարտավոր են ապահովել բոլոր մասնակիցների անվտանգությունը»,-հայտարարեց Գոհար Գասպարյանը: