Հինգշաբթի, 21.11.2024, 18:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » «Մանկական Եվրատեսիլ-2011»-ին դեռեւս մասնակցության հայտ չեն ներկայացրել Թուրքիան եւ Ադրբեջանը
16:47
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ին դեռեւս մասնակցության հայտ չեն ներկայացրել Թուրքիան եւ Ադրբեջանը
Գոհար Գասպարյան
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի նորությունները տարբերանշանն է' սարերը, ու նշանաբանը' «Հասիր բարձունքին»: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, ներկա դրությամբ մասնակցության հայտ է ներկայացրել 12 երկիր' Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Բելգիան, Լիտվան, Մոլդովան եւ այլն: Բուլղարիայի եւ Հունաստանի մասնակցության հարցը քննարկվում է: Ադրբեջանից եւ Թուրքիայից դեռեւս հայտ ներկայացված չէ, սակայն նրանք դեռ կարող են դիմել: Հայաստանից մասնակցության մոտ 50 հայտ է ներկայացված: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի երեքին:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի գործադիր պրոդյուսեր Լեւոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ մինչեւ օգոստոսի 20-ը ներառյալ երկարացված է հայտերի ընդունման ժամկետը, քանի որ երեխաներից շատերը հանգստանում են: Նրա խոսքով' եթե կան օժտված երեխաներ, ովքեր գտնում են, որ կարող են պատվով ներկայացնել մեր երկիրը, թող անպատճառ դիմեն: Ընտրական փուլը կանցկացվի սեպտեմբերի 18-20 ընկած հատվածում:

«Մեզ համար կարեւոր է, որ Հայաստանը պատվով եւ որակով ելույթ ունենա»,-ասաց Հանրային հեռուստատեսության երաժշտական պրոդյուսեր, «Մանկական Եվրատեսիլի» պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը' նշելով, որ արդեն իսկ տեխնիկական աջակցության համար աշխատանքների իրականացման պլան է կազմված, ընդհանուր պատկերացման ձեւով ունեն նաեւ բեմը: Սեպտեմբերի մեկին արդեն պատրաստ կլինեն ներկայացնելու նաեւ դահլիճը: Տոմսերի արժեքը դեռ հայտնի չէ, սակայն այն, կազմակերպիչների հավաստիացմամբ, մատչելի կլինի եւ հասանելի բոլորին:

Գ. Նազարյանը մարզահամերգային համալիրը բարձր գնահատեց, սակայն նշեց, որ տեխնիկական սարքավորումները բերվելու են արտասահմանից: Անկնկալներ եւս կան. դրանք կբացվեն հենց մրցույթի օրը' բեմում: Հաղորդավարների մի քանի տարբերակ է շրջանառվում, ինչպես, օրինակ, Գարիկ Մարտիրոսյանը, սակայն դեռեւս վերջնականորեն որոշված չէ:

Կամավոր սկզբունքներով աշխատել ցանկացողների խումբ է հավաքվում, սակայն ուշադրություն է դարձվում նաեւ նրանց արհեստավարժությանը: Արդեն իսկ Եվրատեսիլի երկրպագուների ակումբ է ստեղծվել: Այս ամենը, Գ. Գասպարյանի գնահատմամբ, բավական ուրախալի է: «Թող բաց չթողնեն հնարավորությունը' ինտեգրվելու եվրատեսիլյան ընտանիք»,- ասաց Գ. Գասպարյանը' նկատելով, որ սա հիանալի հնարավորություն է' աշխարհին մեր երկիրը ներկայացնելու: Նրա համոզմամբ' այդ օրը պետք է լինի թե եվրոպական շոու, թե հայկական մշակույթ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659205/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 723 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գոհար Գասպարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0