Հինգշաբթի, 21.11.2024, 20:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Մանկական «Նոր ալիքում» Հայաստանը կներկայացնի Լիդուշիկը
16:31
Մանկական «Նոր ալիքում» Հայաստանը կներկայացնի Լիդուշիկը
Լիդուշիկ
Այս տարի Հայաստանը մանկական «Նոր ալիք 2011» մրցույթում ներկայացնելու է 12-ամյա Լիդուշիկը, ով երկար տարիներ հանդես է եկել «Արեւիկ» համույթում, բայց անցած տարվանից անհատական կարիերա է սկսել: Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 20-22-ը՝ Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում: Առաջին մրցութային օրը մասնակիցները կկատարեն երգեր մուլտֆիլմերից եւ կինոնկարներից, երկրորդ օրը՝ իրենց երգացանկից որեւէ երգ: «Նոր ալիքի» կազմակերպիչները, իմանալով, որ Լիդուշիկը նաեւ շվի է նվագում, առաջարկել են եւս մի համար պատրաստել: Լիդուշիկի պրոդյուսերը՝ տիկին Գոհարը, ով նաեւ նրա տատիկն է, նշեց, որ նրա երգացանկից հավանել են «Պարը» երգը, որը նրան նվիրել են «Ռետրո» ստուդիան եւ Ավետ Բարսեղյանը. «Անկախ ամեն ինչից՝ կարեւորը լավ ներկայանանք, եթե հաղթենք՝ շատ ավելի լավ»:

Տիկին Գոհարը նշեց, որ թե որպես պրոդյուսեր եւ թե որպես տատիկ, շատ բարձր է գնահատում Լիդուշիկի հնարավորությունները, ինչի մասին վկայել են անգամ կիսաեզրափակչում մարդկանց արձագանքները: «Ելույթների տպավորությունն այնքան մեծ էր, որ հետո շատ մարդիկ մոտեցան ու առաջարկեցին իրենց հետ համագործակցել, միաժամանակ բոլորի կարծիքը նույնն էր, որ Լիդուշիկը նորություն է, ով յուրօրինակ մոտեցում ունի»,- նշեց նա, հավելելով, որ հայ մասնագետների գնահատմամբ՝ Լիդուշիկի «Պարը» երգը, որի տեսահոլովակը շուտով կլինի եթերում, շատ լավն է.

«Կասկածներ չունենք, եթե հաղթանակ էլ չլինի՝ շատ տպավորիչ ելույթ է ունենալու»: Ճիշտ է, մեր մրցակիցները նույնպես վառ, շնորհալի, ուժեղ վոկալով երեխաներ են, բայց, պրոդյուսերի խոսքով՝ «Մենք չենք ուզում մյուսների պես ասել, որ հաղթելու ենք, բայց խոստանում ենք լավ հանդես գալ»: Լինելու է նաեւ գեղեցիկ բեմադրություն, որի ժամանակ Լիդուշիկը պարելու է բալետի մասնագիտացված կոշիկներով՝ պուանտներով, բնականաբար ոչ բարդ շարժումներով, որպեսզի դրանից վոկալը չտուժի: Այն հարցին, թե մե՞ծ գումար է պահանջվում նման կարգի մրցույթի մասնակցելու համար, տիկին Գոհարը նշեց, որ ամբողջ ընտանիքի ծախսը մի կողմ են դնում, կարեւորելով Լիդուշիկի աշխատանքը:

Լիդուշիկի մասնակցությունը «Նոր ալիքում» ոչ ոք չի հովանավորում, եզրափակչի տոմսերը մրցույթն է տրամադրել, բայց. «Եթե գործարարներից մեկը հովանավորի, շատ լավ կզգանք, որովհետեւ համեստ մանկավարժի ընտանիք ենք»: Այն մասին, թե խոսում են, որ Լիդուշիկի հայրիկը թոնրատների ցանց ունի, որով էլ կարողանում է աջակցել աղջկան, տիկին Գոհարը նշեց, որ ոչ թե ցանց, այլ փոքրիկ մի թոնրատուն, որն իր ծնողներից է ստացել. «Ինձ թվում է՝ մեծ բան չէ այսօրվա դրությամբ, 10 տարի է արդեն, որ նա ունի այդ փոքրիկ օբյեկտ կոչվածը եւ նույնիսկ մի մետր չի կարողանում ավելացնել, որովհետեւ բյուջեի առյուծի բաժինն աշխատում ենք Լիդուշիկին տրամադրել»:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/27/nor-aliq/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1050 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լիդուշիկ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0