Գլխավոր » 2011»Հուլիս»25 »
Մաքսիմ Վենգերովը և Դենիս Մացուևը ելույթ կունենան Երևանում
17:42
Մաքսիմ Վենգերովը և Դենիս Մացուևը ելույթ կունենան Երևանում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մի շարք համերգներ կունենա Եվրոպայում`նվիրված հանրապետության անկախության 20-ամյակին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, սեպտեմբերի 26-ին համերգ տեղի կունենա Բելգիայում իսկ արդեն հաջորդ օրը`Բեռլինում: Ծրագրում ներառված են նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ընդհանուր առմամբ սեպտեմբերին Երիտասարդական նվագախումբը նախատեսում է 7 համերգ ունենալ, այդ թվում` Ուկրաինայում և Վրաստանում:
Խոստանում է հետաքրքիր լինել նաև սեպտեմբերի 30-ին նախատեսված համերգը. այդ օրը Երիտասարդական նվագախմբի և դաշնակահար Վարդան Մամիկոնյանի ելույթով մեկնարկում է ՙ100 համերգ մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակը՚ նախագիծը:
ՙՆախագծի շրջանակներում տեղի կունենան ցուցահանդեսներ, սիմպոզիումներ, տարբեր հանդիպումներ: Ընդհանուր առմամբ հարյուր միջոցառում, որոնց նպատակը 1915 թ. ողբերգության թեմայի արծարծումն է՚, հաղորդել է նա:
Ինչ վերաբերում է նոր համերգաշրջանին, ապա այն կնշանավորվի Երիտասարդական նվագախմբի ելույթներով այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպես ջութակահար Մաքսիմ Վենգերովը, դաշնակահար Դենիս Մացուևը, հոբոյիստ Ալեքսեյ Օգրինչուկը:
Դիրիժորը բացահայտել է նաև հաջորդ տարվա ծրագրերը: Մասնավորապես, չի բացառվում, որ նվագախոմբը վերսկսի իր`ՙԵրիտասարդությունը երիտասարդության համար՚ նախագիծը, որի շրջանակներում վերջինս համերգներ է տալիս բուհերում: