Գլխավոր » 2011»Հուլիս»25 »
Մատենադարանի նոր մասնաշենքը կբացվի սեպտեմբերի 21-ին
18:33
Մատենադարանի նոր մասնաշենքը կբացվի սեպտեմբերի 21-ին
Հնագույն ձեռագրերի երևանյան ինստիտուտի՝ Մատենադարանի նոր շենքը կբացվի սեպտեմբերի 21-ին, շաբաթ օրը Ծաղկաձորում պատասխանելով Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հարցերին՝ տեղեկացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ ժամանակ Մատենադարանի նոր շենքում ամբողջությամբ ամփոփված կլինի դարերի ընթացքում, նաև` եկեղեցու մասով եղած հսկայական գրականությունը», - ասել է նախագահը:
Նրա խոսքերով՝ այդ գրականությունն ուսումնասիրման կարիք ունի, այդ գրականությունն ուրիշների հետ հաղորդակցման անհրաժեշտություն ունի, և պետությունը գնալով այս խնդիրները դարձնելու է ավելի առօրեական:
Պատասխանելով հոգևոր թեմայով Հայաստանում օլիմպիադայի անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ նախագահը նշել է, որ սա լավ առաջարկ է, քանի որ Հայաստանում բոլոր աշակերտներն ուսումնասիրում են հայ եկեղեցու պատմություն, և այս թեմայով օլիմպիադայի անցկացումը բավականին ակտուալ կլինի:
Մատենադարանի՝ 11 հազար քմ մակերես ունեցող նոր մասնաշենքի կառուցման մեջ ներդրվել է ավելի քան 11 մլն դոլար, որից 7 մլն դոլարը հատկացրել է ռուսաստանահայ Սամվել Համբարձումյանը: