Գլխավոր » 2011»Հուլիս»20 »
Մայր Աթոռի արձագանքը Սամվել Կարապետյանի խեղաթյուրված հայտարարությանը
14:19
Մայր Աթոռի արձագանքը Սամվել Կարապետյանի խեղաթյուրված հայտարարությանը
Սամվել Կարապետյանի և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կատարած հայտարարության առնչությամբ ցանկանում եմ նշել հետևյալը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է այդ հանդուգն հայտարարությունները, որոնցով մեղադրանքներ են հնչում Հայ Եկեղեցու հասցեին և վերագրումներ կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Պրն. Սամվել Կարապետյանն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում զրույցը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Անամոթություն և լկտիություն է եկեղեցիների և սրբավայրերի պահպանության առնչությամբ ավելի ցավսիրտ ներկայանալ, քան Ամենայն հայոց կաթողիկոսը կամ որևէ թեմակալ առաջնորդ և եկեղեցական:
Նորին Սրբության ուշադրության ներքո են բոլոր վանքերն ու եկեղեցիները, սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ի վիճակի չէ բոլոր վանքերի նորոգությունը միաժամանակ իրագործել և բազմիցս այդ մասին ասվել է, որ մեր հոգևոր ժառանգության պահպանությունն կարելի է իրականացնել միայն պետության հովանավորությամբ և աջակցությամբ: Այդուհանդերձ Մայր Աթոռն իր սուղ միջոցներով հանդերձ հետամուտ է նորոգության առավել կարիքի մեջ գտնվող վանքերի ու եկեղեցիների: Իսկ նորոգված և այսօր նորոգվող տաճարները, ինչպես օրինակ` Գեղարդավանքը, Հառիճավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը, Խոր Վիրապը, Ապարանի Ս. Խաչը, Տաթևը և բազում այլք, խոսուն վկայությունն են հնչող մեղադրանքների անհեթեթության: Տ. Վահրամ քահանա Մելիքյան