ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ռեզա Շաքիբայի վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում որոշվել է Մեղրիում կազմակերպել հայ-իրանական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառումներ:
Նախարարին ուղղվախ իր խոսքում Մոհամմադ Ռեզա Շաքիբան ասել է, որ Իրանի և Հայսատանի բարեկամական կապերն ունեն ամուր պատմական արմատներ, որոնց վերաբերյալ կարելի է բազմաթիվ օրինակներ բերել: «Ննանատիպ միջոցառման անցկացումն անշուշտ իր դրական ազդեցությունը կունենա երկկողմ հարաբերությունների վրա և երկու երկրների արվեստագետները միմյանց ավելի լավ կճանաչեն»:
Հասմիկ Պողոսյանն էլ իր հերթին նշել է, որ լավ կլինի, որ Իրանում հայկական պատմության և մշակութային ժառանգության նմուշները ևս ներկայացվեն այդ միջոցառմանը: «Մեզնից երբեմն հարցնում են, թե որ երկիրն է կարևորում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը, մենք, նշում ենք, որ Իրանը հայկական հուշարձանների պահպանության հարցում լուրջ քայլեր է կատարում», – ասել է ՀՀ Մշակույթի նախարարը: