Շաբաթ, 23.11.2024, 16:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 » «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել. սփյուռքի նախարար
13:15
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել. սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանի վերահսկողական ծառայությունը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում ստուգումներ է անցկացրել և հայտնաբերել է բազում խախտումներ: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Tert.am-ի խնդրանքով անդրադառնալով հիմնադրամի շուրջը տեղի ունեցած աղմկահարույց պատմության վերջին զարգացումներին:

Ինչպես հայտնի է, հիմնադրամի նախկին ղեկավար, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի և նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանի միջև լարվածություն էր առաջացել: Թամար Պողոսյանը մեղադրանքներ էր ներկայացրել նախարարին, ինչին ի պատասխան հակադարձ մեղադրանքներով հանդես էին եկել սփյուռքի փոխնախարարն ու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները: Ի վերջով՝ Թամար Պողոսյանը հիմնադրամի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել:

Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դիմել էր նաև Վերահսկիչ պալատին՝ հիմնադրամում ստուգումներ անցկացնելու համար:

«Կարծում եմ՝ առաջիկայում նաև որոշակի կազմակերպչական խնդիրներ կլուծվեն»,- հայտարարեց սփյուռքի նախարարը: Մեր հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ շուտով հիմնադրամի նոր ղեկավար կնշանակվի, Հակոբյանն ասաց.«Հոգաբարձուների խորհրդի որոշման մասին ձեզ կտեղեկացնենք»:
 

Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/06/tamarpoghosyan/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 609 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0