Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 »
Միջազգային կառույցների շնորհիվ «Ոսկե ծիրանը» հարստացնում է ծրագիրը
21:49
Միջազգային կառույցների շնորհիվ «Ոսկե ծիրանը» հարստացնում է ծրագիրը |
Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ժամանելու են հայտնի ու տաղանդավոր մասնակիցներ և հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից։ Այս հյուրերի այցերի մի մեծ մասը իրականանում է Հայաստանում գործող դեսպանատների և միջազգային կառույցների ներկայացուցչությունների, ինչպես, օրինակ, Բրիտանական խորհրդի և Գյոթեի ինստիտուտի շնորհիվ։
Այս տարի 8-րդ «Ոսկե ծիրան»-ի դեպքում Իտալիայի վերամիավորման 150-ամյակին նվիրված «Ռեսորջիմենտո 150» ծրագրի ֆիլմերը տրամադրել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։
Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ՝ հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի Բերտրան Տավերնիեի ֆիլմը։ Գյոթեի ինստիտուտի շնորհիվ կցուցադրվի 4 ֆիլմ և փառատոնի փակման ֆիլմը՝ Վիմ Վենդերսի 3D ձևաչափով նկարահանված «Փինա» ֆիմը։
Ավանդույթ է ձևավորվել, որ «Ոսկե ծիրան»-ի օրերից մեկը՝ այս տարի հուլիսի 12-ը, նվիվելու է լեհական կինոյին։ Այս օրը կցուցադրվեն լեհական կինոյի լավագույն նմուշներից, հայտնի լեհ ռեժիսորներ վարպետության դաս կանցկացնեն հայ ռեժիսորների հետ: Այս մասին հայտնում է Լեհաստանի փոխդեսպան Մաչեյ Ֆալկովսկին։
Այս տարի երկրորդ անգամ «Ոսկե ծիրան»-ը համագործակցում է Բրազիլական դեսպանատան հետ։ Բրազիլիայից այս անգամ ներկայացվել է օսկարակիր «Աղբանոց» ֆիլմը։ Հայաստան է գալու նաև ֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Կարեն Հառլեյը։
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_25191.html
|
Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 641 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|