Հուլիսի 21-ին Թուրքիայի մի շարք հեռուստաալիքներով ցուցադրվել է ֆրնասահայ հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի՝ Նացիստական Գերմանիայի դեմ մղած պայքարի մասին պատմող ֆիլմ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Ռոբերտ Գեդիկյանի The Army of Crime ֆիլմը նկահարահանվել է 2009թ.։ Ֆիլմում Մանուշյանին մարմնավորել է Սիմոն Աբգարյանը։
Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում: Հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը` գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1925թ. նրանք տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա` Փարիզ։ Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ նա մասնակցել է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը: 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործում գերմանական զորամիավորումների վրա: 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում։ Երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ նա մահապատժի է ենթարկվում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսում և Երևանում։