Ուրբաթ, 22.11.2024, 00:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Մշակութային ժառանգություն. մասնագետն ասում է` Իրանում հայկական հուշարձանները «լավ պահպանված» են
19:17
Մշակութային ժառանգություն. մասնագետն ասում է` Իրանում հայկական հուշարձանները «լավ պահպանված» են
Սամվել Կարապետյան
Երկուշաբթի Հայաստանի հայտնի հուշարձանագետներից մեկն ասել է, որ Իրանի հայկական պատմական գավառների 5000-ից ավելի պատմական հուշարձաններ լավ պահպանված են և գտնվում են պետության հոգածության ներքո:

Սամվել Կարապետյանը նման եզրակացության է եկել Իրանի հինգ գավառներում (Ղարադաղ, Մակու, Խոյ, Սալմաստ և Ուրմիա) մեկ ամիս անցկացնելուց հետո: Կարապետյանն այնտեղ զբաղվել է հայկական հուշարձանների ուսումնասիրությամբ:

«Հուշարձանների խտությունն ու բազմազանությունը նույնն է, ինչ որ ներկայիս Հայաստանի, Արցախի կամ Արևմտյան Հայաստանի տարածքներում: Նորից մեր հայրենիքի կենսական հատվածն է, հայ մարդու բնօրրանը,- ասում է Կարապետյանը: - Տարածքները գրեթե հայաթափ են: Միայն Սալմաստի գավառում 15 հայերի հանդիպեցինք»:

Ըստ հուշարձանագետի` այդ տարածքներում հայերն ապրել են մինչև անցյալ դարի 40-50-ական թվականները, ինչը վկայում են գերեզմանոցների տապանաքարերի տարեթվերը:

«Գերեզմանոցները գյուղերի անձնագրերն են: Դրանք ցույց են տալիս, թե մինչև երբ է շարունակվել հայի կյանքը այդ գյուղում»,- ասում է նա:

Հուշարձանագետը լավ պահպանված, վերականգնված եկեղեցիների ու բերդերի հանդիպել է ամենուր: Հատկապես առատ են եղել ուրարտական ժամանակաշրջանից մնացած հուշարձանները, նա տպավորված է Սալմաստի գավառի գյուղերից մեկի գերեզմանոցի ինը հայ ֆիդայիների պանթեոնով:

Կարապետյանին հետաքրքրել է պատմական Ղարադաղի գավառը, որի հուշարձաններն ընդհանրապես ուսումնասիրված չեն, ի տարբերություն Մակուի, Խոյի ու Սալմաստի գավառների, որտեղ 70-80-ական թվականներին իտալացի ճարտարապետները գիտարշավներ են կազմակերպել:
«Այդուհադերձ, Ղարադաղի հուշարձանները լավ պահպանված էին»,- ասում է նա:

Ղարադաղի հակառակ կողմում Արցախի ազատագրված տարածքներն են` Ջեբրաիլից մինչև Հորադիզ: Ղարադաղն ազերիներով բնակեցված գյուղ է: Ըստ հուշարձանագետի` հայկական գավառներում ապրում են քրդեր և ազերիներ: Պարսիկներ ընդհանրապես չկան:

«Ղարադաղում լարվածություն էր նկատվում, գյուղացիների հետ պարզ շփումներից անգամ, երբ հարցնում էինք հայկական հուշարձանների մասին: Այսինքն` կա Ադրբեջանից փոխանցված վարակ: Նախիջևանի հետ կապը Ադրբեջանի հետ հենց Ղարադաղով է անցնում»,- ասում է նա:

Կարապետյանը նշում է, որ ծրագիրն իրականացրել են Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանի հետ, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախատեսվում է այն շարունակել նաև հաջորդ տարի:


Աղբյուր`http://www.armenianow.com/hy/arts_and_culture/31328/armenian_monument_specialist_iran_study

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 709 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Կարապետյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0