Տաշքենդում` երկրորդ համահայկական մանկապատանեկան նկարների մրցույթի շրջանակներում, բացվել է պատանի նկարիչների ցուցահանդես-փառատոն` «Հայկական պետականությունը. 5000-ամյակն ու 20-ամյակը» խորագրով:
Միջոցառման անցկացման մտահղացումը ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է, իսկ փառատոնի նպատակն է միավորել Սփյուռքում գործող մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնների ուժերը: «Երկրամաս» թերթի տեղեկացմամբ` մրցույթին մասնակցել է Տաշքենդի արվեստի դպրոցներում սովորող 8-16 տարեկան 30 երեխա:
Հաղթողների աշխատանքներն ուղարկվել են Երեւան` համազգային մրցույթի առաջին փուլին ներկայացնելու համար: