Գլխավոր » 2011»Մարտ»14 »
Մշակույթ Իտալացի լավագույն վարպետները կզբաղվեն Տաթևի վանքի վերականգնմամբ
22:35
Մշակույթ Իտալացի լավագույն վարպետները կզբաղվեն Տաթևի վանքի վերականգնմամբ
Իտալացի լավագույն մասնագետները կմասնակցեն ՀՀ Սյունիքի մարզում գտնվող
միջնադարյան Տաթևի վանքի վերականգնմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը
հայտնեց ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության ծրագրերի
ղեկավար Սյուզաննա Ազոյանը:
Տաթևի վանքի վերականգնումը ՀՀ ազգային
մրցունակության հիմնադրամի՝ 45 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի
վերածնունդը» ծրագրում է ընդգրկված: Ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ի
հոկտեմբերին Հայաստանի հարավում ճոպանուղու պաշտոնական գործարկմամբ:
«Այժմ
մենք աշխատում ենք վանքի վերականգնման ռազմավարական ծրագիրն ավարտելու
վրա: Վերականգնողական աշխատանքները կտարվեն տեղի մասնագետների հետ
համագործակցելով»,- ասաց Ազոյանը: Նա նաև նշեց, որ վերականգնման
ժամանակահատվածում վանքը հասանելի կլինի զբոսաշրջիկների համար, և նրանք
կկարողանան հետևել աշխատանքներին:
Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։