Գլխավոր » 2012 » Հուլիս » 26 »
Նոր ավանդույթի ստեղծումը
11:57
Նոր ավանդույթի ստեղծումը |
Սիրելի Երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը և Կովկասյան Լուսանկարչական Արվեստի Ասոցիացիան սիրով Ձեզ հրավիրում է մասնակցելու «Կինոպուրակ, Ֆիլմ բաց երկնքի տակ» նախագծի առաջին կինոդիտմանը: Կինոպուրակի բացումը կմեկնարկի համաշխարհային կինեմատոգրաֆիայի բոլոր ժամանակների գլուխգործոցներից մեկը`«Ջազում միայն կանայք են» ֆիլմը: Ֆիլմը աննախադեպ էր իր ժամանակին ու չի կորցրել իր հանճարեղությունը մինչ օրս: Հանճարեղ դերասանական խաղ, հանճարեղ ռեժիսուրա և իհարկե աննկարագրելի Մերլին Մոնրոյի մասննակցությունը: Կանցնեն դեռ շատ տասնամյակներ, իսկ այս ֆիլմը կմնա միշտ արդի:
«Ջազում միայն կանայք են» ֆիլմը ստեղծված է բոլոր ժամանակների յուրաքանչյուր տրամադրության համար: Ամերիկյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի հրապարակած բոլոր ժամանակների և ազգերի 250 կատակերգական ֆիլմերի ցանկում «Ջազում միայն կանայք են» ֆիլմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
«Կինոպուրակ, Ֆիլմ բաց երկնքի տակ» նախագծի շրջանակներում ֆիլմը Երևանում կցուցադրվի հուլիսի 28-ին ժամը 20:00, Երևանի Մանկական այգում (Կոմայգում) գտնվող ամֆիթատրոնում: Մուտքն ազատ է: Սիրով այն սպասում է քեզ…
|
Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 1242 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|