Երեքշաբթի, 01.07.2025, 12:47
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 27 » Նոր համատեղ համերգ Կամերային երաժշտության տանը
13:17
Նոր համատեղ համերգ Կամերային երաժշտության տանը
ջութակահար Դավիթ Հարությունյանի եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյան
Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ ֆրանսիահայ ջութակահար Դավիթ Հարությունյանի եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի համատեղ համերգը: Մտահղացումը առաջացել էր դեռ վաղուց. նրանք համատեղ համերգ ունեցել են Ֆրանսիայում, բայց այլ ծրագրով: Այսօր Կամերային երաժշտության տանը ներկայացվեցին Բախի եւ Շոստակովիչի ստեղծագործություններից:

Ջութակահար Դավիթ Հարությունյանը համագործակցել է նաեւ այլ անվանի դիրիժորների հետ: Հայաստանում նրա վերջին մենահամերգը եղել էր դեռ 1994թ.-ին: Ֆրանսիահայ ջութակահարը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ նա շատ մեծ հաճույքով է նվագում հայ հանդիսատեսի համար: «Ես կարոտում եմ հայերին, նրանք շատ ջերմ են, զգայուն ու նուրբ»,-նշեց ջութակահարը:

Ներկայումս ծրագրվում են հաջորդ տարվա համերգային ծրագրերը, որի ընթացքում Կամերային նվագախումբը գլխավոր ղեկավար Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ նմանատիպ հետաքրքիր եւ նոր համագործակցություններ են նախատեսում:

Նշենք, որ համերգը կայացավ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659688/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 896 | Ավելացրեց: admin | Տեգեր: Դավիթ Հարությունյան, Վահան Մարտիրոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
Երկ Երք Չր Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0