Գլխավոր » 2011»Հուլիս»22 »
Նոյեմբերից առյուծները նոր ազատավանդակներ կունենան (տեսանյութեր)
13:46
Նոյեմբերից առյուծները նոր ազատավանդակներ կունենան (տեսանյութեր)
Նոյեմբերից Երեւանի կենդանաբանական այգում բնակվող առյուծները նոր ազատավանդակներ կունենան: Այդ հարցում այգուն մեծ աջակցություն են ցուցաբերոմ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող կենդանաբանական այգների նախագծման ոլորտում մեծ փորձ ունեցող Բերնարդ Հարիսոնի եւ լանդշաֆտային ձեւավորող Թայս դե Զեունի հետ, որոնք Հայաստան են ժամանել նախագծելու համար Երեւանի կենդանաբանական այգու առյուծների ազատավանդակներն ու ձեւավորելու համապատասխան տարածքը:
Հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բերնարդ Հարիսոնը ներկայացրց նախագիծը եւ նշեց, որ Հայաստան է եկել հատուկ կենդանաբանական այգու առյուծների ազատավանդակների տարածքը նախագծելու եւ ձեւավորելու նպատակով:
Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի փոխանցմամբ, ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների աջակցությամբ: Նա նշեց նաեւ, որ ծրագիրը, որի համար նախատեսված է 60 միլիոն դրամ, կավարտվի նոյեմբերին:
Տեղեկացվեց նաեւ, որ կենդանաբանական այգու տարածքը կազմում է 35 հա, որից օգտագործվում է 6-ը միայն: Իսկ օրերս այգում ծնվել են 3 կորյուններ, եւ այսօր առյուծների թիվը հասնում է 10-ի: