Գյումրեցիները շաբաթ օրը՝ վարչապետի Գյումրի կատարած այցի շրջանակում նամակ են հանձել վերջինիս՝ պահանջելով նկարչի որմնանկարները։
«Առաջին լրատվականի» հետ զրույցում նկարչի որդին՝ Նարեկ Ավետիսյանն ասաց, որ որմնանկարները Գյումրիից Երևան տեղափոխելը նպատակ չունի քաղաքը զրկել իր մշակույթից։ «Իսկապես, որմնանկարները փրկելու համապատասխան պայմաններում պահելու հարցն էր դրված, քանի որ որմնանկարները չեն կարող սպասել ևս 20 տարի»,- շեց նկարիչը։
Ըստ նրա՝ մինչ այդ Գյումրիի իշխանությունները հանդես չեն եկել որմնանակրները վերականգնելու, պահպանելու որևէ առաջարկով։ «Չարվեց, թեև բանավոր ցանկություններ, առաջարկներ եղել են»,- ասաց Ն.Ավետիսյանը՝ հավելելով, որ «Զվարթնոց» օդակայանի ու կառավարության համաձայնության պայմաններում գտնվեց ֆինանսավորում, որմնանկարները հաջողությամբ հանվեցին։
Նա գյումրիեցիներին խորհուրդ տվեց հանգիստ լինել որմնանկարների ճակատագրի նկատմամբ, քանի որ դրանք տեղակայվելու են մարդաշատ վայրում։ «Դա արտասահմանյան երկրներում ընդունված սկզբունք է, քանի որ դրանք դառնում են տվյալ երկրի այցեքարտը»։
Նա նաև տեղեկացրեց, որ որոշված է Մ.Ավետիսյանի «Խալի են գործում», «Արմենիա», «Հովվերգություն» որմնանկարները թողնել Գյումրիում։ Դրանց շուրջ, ըստ նրա, դեռ պետք է բանակցություններ ընթանան։
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26898.html
|