Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 »
«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի Բրազիլական ֆիլմերի ընդլայնված ծրագիր
21:22
«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի Բրազիլական ֆիլմերի ընդլայնված ծրագիր |
Հաջորդ տարի' «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի շրջանակներում, կներկայացվի Բրազիլական ֆիլմերի ընդլայնված ծրագիր:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանության մշակութային կցորդ Ֆլորիանո Ռեգիսը, թեեւ այս տարվա փառատոնին մեկ բրազիլական ֆիլմ կցուցադրվի, սակայն հաջորդ տարի համագործակցությունն առավել սերտ կլինի եւ կներկայացվի բրազիլական ֆիլմերի հատուկ ծրագիր: «Փառատոնը մեզ ընդունեց այնպիսի հյուրընկալությամբ, ինչպես Հայաստանը հյուրերին»,- ասաց Ֆ. Ռեգիսը:
Լեհական դեսպանատունն այս տարի աջակցել է կազմակերպել լեհ ռեժիսոր Վոյչեխ Մարչեւսկու հետահայաց ցուցադրություններն ու ներկայացնել հանրահայտ Անջեյ Վայդայի դպրոցի ուսանողների ֆիլմերը «Կինոդպրոցներ» ծրագրում:
Լեհաստանի Հանրապետության փոխդեսպան Մաչեյ Ֆալկովսկին նշեց, որ ուրախ է, որ աջակցում է փառատոնին: «Սա չափազանց շատ է օգնում ժողովուրդների եւ երիտասարդների մերձեցմանը»,- ասաց նա:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657319/
|
Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 591 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|