«Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնի շրջանակներում այսօր' աշխատանքային առաջին օրվա ընթացքում, ցուցադրվել է շուրջ 35 ֆիլմ: Ֆիլմերը ցուցադրվել են «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, Տիկնիկային թատրոնում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Մոսկվայի տանը, Նարեկացի արվեստի միությունում, Սիրահարների այգում եւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:
«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել են Ասղար Ֆարհադի «Նադեր եւ սիմին.ամուսնալուծություն», Կոռնել Գեորգիտայի «Եբրոպոլիս», Ֆանի Արդանի «Մոխիր եւ արյուն», Բելա Տարի «Նզովք», Դմիտրի Կեսայանցի «Տերն ու ծառան», Բերտրան Տավերնյեի «Իշխանուհի դը Մոպանսյե», Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը», Անաստասիա պոպովայի «Վարդագույն քաղաքի վերջին հիպին», Էդուարդ Թադեւոսյանի «Քարեր», Էլդար Գրիգորյանի «Ամերիկա», Դավիթ Մաթեւոսյանի «Մենք ենք...» եւ Վարդան Դանիելյանի «Ջազ, ծիրան, Երեւան» ֆիլմերը:
«Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվել է Բելա Տարի «Թուրինյան ձի»-ն:
Տիկնիկային թատրոնում ցուցադրվել է Խոսե Կարասկոյի «Հայը», Ցզոու Չզի Վեյի «Սպասում», Մարկո Ջանֆրեդայի «Անհոգ տղան» եւ Պաոլո Տավիանի «Սուրբ Միքայելը աքաղաղ ուներ» ֆիլմերը:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ցուցադրվել է Ռոբի Էլմալիայի «Հուլան եւ Նաթանը», Դմիտրի Սելիվանովի «Այլ հարաբերություններ», Անդեւեյ Տարկովսկու «Գլանիվն ու ջութակը» եւ Ստանիսլավ Գովորուխինի «Դեղագործի կինը» ֆիլմերը:
«Մոսկվայի տանը» ներկայացվել է Նոսիր Սայիդովի «Իսկական կեսօր» եւ Ռոման Բալայանի «Պահպանի'ր ինձ, ի'մ թալիսման» ֆիլմերը:
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ցուցադրվել է Ֆեո Ալադաղի «Հեռացածը», իսկ Սիրահարների այգում' Օլաֆ Զաումերի «Ինքնասպանների ակումբը» ֆիլմը:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658157/
|