Հինգշաբթի, 21.11.2024, 20:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » "Ոսկե ծիրան"-ի բերքահավաքը սկսված է
16:55
"Ոսկե ծիրան"-ի բերքահավաքը սկսված է
Ոսկե ծիրան
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցող «Տիեզերանավը», «Վանա ծովուն արշալույսը», «Երկաթե դարպաս», «Դաշնամուրը», «Կամավորը», «Փոքրիկ քարեր» ֆիլմերի ռեժիսորները խոսեցին իրենց աշխատանքների մասին:

Ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Երկաթե դարպասներ» 57 րոպեանոց ֆիլմը պատմում է հայկական գեղանկարչության ինքնատիպ դեմքերից մեկի` Ապրեսիկ Ալոյանի մասին, ով իր գոյությունն է պահպանում փոքրիկ քաղաքում` ամեն օր դուրս գալով փողոց և մարդ փնտրելով, անընդհատ զարմանալով և չհամակերպվելով շրջապատին: Ինչպես նշեց Խաչատրյանը, ֆիլմի վերնագրի ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ մարդ պետք է արդար, ազնիվ ապրի, քանի որ այն աշխարհում հայտնվելու է դժոխքի երկաթե դարպասների մոտ: «Ցավոք, հիմա արվեստը ոչ թե չի գնահատվում, այլ անտեսված է»,- ասաց ռեժիսորը:

«Վանա ծովուն արշալույսը» 93 րոպեանոց ֆիլմը արդեն մեկ ամիս է, ինչ ցուցադրվում է: Գլխավոր հերոս Հայրապետը, որի մայրը հրաշքով փրկվել է 1915-ի ջարդերից, փորձում է ամերիկանացած սերունդների մեջ պահպանել Հայրենիքի հիշողությունը: Դերասանուհիներից ազգությամբ թրքուհի Գունիշ Զանը նշեց, որ շատ երջանիկ է  ֆիլմում աշխատելու համար: «Ես վստահում եմ ձեր ազգին»,- ավելացրեց նա:

Ի տարբերություն մյուս ֆիլմերի` «Տիեզերանավը» կարճամետրաժ է, եւ պատմում է բոլորից տարբերվող աղջկա մասին, ով ուզում է ընդամենը թռչել տիեզերք:

«Դաշնամուրը» 89 րոպեանոց ֆիլմը շնորհալի դաշնակահարուհի, 13-ամյա որբ Լուսինեի մասին է: Նրան դաշնամուր են նվիրել, որը չի տեղավորվում նրանց փոքրիկ տնակում: Ռեժիսոր Լեւոն Մինասյանը նշեց, որ ֆիլմն արդեն 6 մրցանակ է ստացել:

«Կամավորը» փաստավավերագրական ֆիլմը ռուս տղայի մասին է, ով, Վլադիվոստոկից գալով Արցախ, հայ կամավորների ջոկատներում մասնակցում է Արցախյան պատերազմին եւ զոհվում: Ռեժիսոր Աննա Թովմասյանը նշեց, որ դժվար էր ֆիլմը նկարահանել, քանի որ տղայի մասին չկային բավականաչափ փաստեր: Ֆիլմի ցուցադրումից հետո նրան հաջողվում է գտնել տղայի մորը, ումից էլ իմանում է, որ տղայի հայրը նույնպես զոհվել է Արցախյան մարտերում:

«Փոքրիկ քարեր» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Թամարա Ստեփանյանը նշեց, որ ֆիլմի 4 հերոսուհիների ճակատագիրը առնչություններ ունի նաեւ իր ճակատագրի հետ. ինքը նույնպես ֆիլմի դերակատարներից մեկն է:

 
Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/9410.htm

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 660 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0