Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 »
«Ոսկե ծիրան»-ի տոմսերն այս տարի կլինեն 500 դրամ
10:42
«Ոսկե ծիրան»-ի տոմսերն այս տարի կլինեն 500 դրամ |
Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնի շրջանակում ընդգրկված ֆիլմերը դիտելու համար քաղաքացիները տոմսի համար կվճարեն 500 դրամ, նախորդ տարիների 300-ի փոխարեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Այս տարի տոմսերը լինելու են 500 դրամ, որովհետև Մոսկվա կինոթատրոնը բավականին նորացրել է տեխնիկան, և որպեսզի ծախսերը հանի, խնդրել է 200 դրամով ավելացնենք»,-ասաց փառատոնի տնօրենը, նշելով, որ 300 դրամը շատ ծիծաղելի գումար էր, իսկ 500-ը նորմալ է:
Հիշեցնենք, որ փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ը իր վրա է վերցրել տոմսի մյուս մասի վճարումը:
Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/08/golden-apricot/
|
Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 624 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|