Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 »
"Ոսկե ծիրան"-ի ընթացքում կցուցադրվի հայ-թուրքական կինոպլատֆորմի 5 ֆիլմ
21:48
"Ոսկե ծիրան"-ի ընթացքում կցուցադրվի հայ-թուրքական կինոպլատֆորմի 5 ֆիլմ |
"Ոսկե ծիրան" միջազգային 8-րդ կինոփառատոնի ընթացքում հուլիսի 10-17-ը կցուցադրվի հայ-թուրքական կինոպլատֆորմի 5 ֆիլմ: Այդ մասին ասաց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
Հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերի համաշխարհային պրեմիերաները կայացել են ապրիլի 12-ին` Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Դրանք են` Դիանա Կարդումյանի "Գալաթա"-ն, Կանայ Օզդենի "Տիկնիկային թատրոն", Գյուլենգյուլ Ալթինթասի "Մի կորչեք, երեխաներ’", Արթուր Սուքիասյանի "Աղավնիների վարպետ" եւ Գոռ Բաղդասարյանի "Հարեւաններ» ֆիլմերը:
Նշենք, որ 2010 թ-ին Հայ-թուրքական կինոպլատֆորմը տրամադրել է համատեղ արտադրության դրամաշնորհներ Հայաստանի եւ Թուրքիայի կինոգործիչների կողմից նկարահանված 8 կարճամետրաժ ֆիլմերի համար, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Եվրոպական համագործակցության հիմնադրամի համատեղ ուժերով:
Աղբյուր`http://www.report.am/news/culture/voske-tsiran-hay-turqakan-kinoplatformi-filmer.html
|
Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 648 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|