Գլխավոր » 2011»Հուլիս»9 »
«Ոսկե ծիրան»-ին կաջակցի ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը
10:40
«Ոսկե ծիրան»-ին կաջակցի ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը
Այս տարին «Ոսկե ծիրան»-ի համար նախանշվեց մի նոր համագործակցությամբ: Առաջին անգամ փառատոնին իր աջակցությունն է բերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Հենց վերջինիս ջանքերով է կազմակերպվելու ԱՊՀ կազմավորման քսանամյակին նվիրված ծրագիրը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, որոշ հանգամանքների բերումով վերջին քսան տարիների ընթացքում կորել է ստեղծագործական կապը ԱՊՀ-ի կինեմատոգրաֆիստների միջեւ: «Համագործակցության ծրագրի նպատակն է ստեղծել ընդհանուր հումանիտար եւ մշակութային, կինեմատոգրաֆիական տարածություն, նպաստել մշտական կապերի հաստատմանը ԱՊՀ ողջ տարածքում, այդպիսով' նկարահանվող ֆիլմերը ներկայացնելնաեւ հայ հանդիսատեսին»,- ասաց Հ. Խաչատրյանը: Նրա խոսքով' ծրագրում մասնակցում են ֆիլմեր ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրներից ' Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Մոլդովա, Ռուսաստան, Ուզբեկստան, Ուկրաինա եւ այլն: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ, որոնք կմիավորեն Հայաստանի եւ ԱՊՀ երկրների կինեմատոգրաֆիստներին, կքննարկվեն ժամանակակից կինոյի խնդիրները: