Հինգշաբթի, 21.11.2024, 19:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » «Ոսկե ծիրանի» չարչարանաց կիրակին
13:33
«Ոսկե ծիրանի» չարչարանաց կիրակին
«Ոսկե ծիրանի»
«Ոսկե ծիրանն» ինձ համար 100 տոկոսանոց ստացված կհամարեի, եթե փառատոնի վերջին՝ կիրակի օրը ծիրանային տպավորություններս չփչացնեին Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» եւ թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմերն ու դրանով հանգստյան կիրակին էլ չվերափոխեին չարչարանաց կիրակիի:

Նախ՝ Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» ֆիլմի մասին, որը պատմում է Հայրենական մեծ պատերազմի մասին: Կրայ անունով հեռավոր սիբիրյան գյուղում «հայրենիքի դավաճան» աքսորյալները ծառեր են հատում, եւ հին շոգեքարշը տայգայից անտառանյութ է տեղափոխում շրջկենտրոն: Զարգացող գործողությունների ֆոնին կամաց- կամաց ընդգծվում են ուժեղ ռուս մուժիկի եւ հերոսացված գերմանացի աղջկա կերպարները, իսկ նրանց կողքին՝ հայ լպրծուն շոգեքարշավար Սարգսյանի փոքր կերպարը, ում ռուս ռեժիսորը ներկայացրել էր հիմարության աստիճանի հասնող շարժուձեւով ու պահվածքով:

Այսպես օրինակ. տայգայում, ձուն-ձմեռվա կեսին, Սարգսյանը թողնում է գերմանացի ուղեւորներով շոգեքարշը եւ գնում անտառ՝  բնական կարիքները հոգալու, բայց սա էլ քիչ էր, մեկ էլ տեսնում ենք շալվարը ծնկներին գցած Սարգսյանը խուճապահար վազում է դեպի գնացքը: Պարզվում է՝ այդ պահին ռուսական անտառների արջը, իրեն հարազատ «սիբիրյակներին» թողած, ընկել է ծիծաղելի, խեղճ ու կրակ, հիմար հայի հետեւից, ով, չգիտես ինչու, վրացական առոգանությամբ էր խոսում:

Ռեժիսորը ֆիլմի վերջում հավանաբար հիշել էր հայազգի իրական հերոսների իրական սխրանքների մասին եւ փորձել մեծահոգաբար ինչ-որ կերպ ծիծաղելի «մարդուկին» օժտել ավելի ազնիվ մարդկային պահվածքով, սակայն ոչ միայն չէր կարողացել համոզել, այլեւ էլ ավելի անիրական կերպար էր ստացել:

Բայց եւ այնպես Ուչիտելի հումորն ու ծաղրը ոչինչ էին՝ համեմատած այն ամենի հետ, որ խեղճ հանդիսատեսը ստիպված եղավ ապրել Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը դիտելիս: Այն չարչարանքներն ու տափաստանները, որի միջով հանդիսատեսն անցավ գլխավոր հերոսի հետ միասին, ողջ ֆիլմի ընթացքում, ոչ ավել, ոչ պակաս կարելի էր 1915-ի ցեղասպանություն որակել, մի տարբերությամբ, որ կտտանքներն ու տանջանքները ֆիզիկական չէին: Երկուսուկես ժամ տեւողությամբ ֆիլմը սկսվում է տափաստանների անվերջ տեսարանով, գիշերվա մեջ թուրք ոստիկանները հանցագործի ու բժշկի հետ շրջում են երկարուձիգ տափաստաններով՝ սպանված դիակի հետքը գտնելու համար:

Ուղիղ 1 ժամ 30 րոպե հանդիսատեսն էկրանին տեսնում է գրեթե նույն պատկերը, նույն դեմքերը, դիակի հետքը ոչ մի կերպ չի գտնվում, ու արդյունքում ոչինչ չի փոխվում: Թվում է՝ ուր որ է մի բան կփոխվի, ու այդ խեղճն էլ կազատագրվի, մենք էլ, բայց ոչ. ռեժիսորն այս անգամ էլ խաբում է հանդիսատեսին, ինչին հաջորդում են արդեն դահլիճում հոգնած հանդիսատեսի հոգոցները: Ու մինչ տափաստանում շարունակվում են դիակի փնտրտուքները, դիմացիս տարեց տղամարդը ջղագրգիռ բշտում է կնոջ թեւն ու հետն էլ գոռում՝ էս սրանք մեզ լրիվ ձեռ են առել, վեր կաց գնանք, էլ չեմ կարողանում:

Վերջապես 4-րդ փորձի վրա, կողքիս նստած հարգարժան տիկինը խախտում է լռությունը, ու շրջվելով դեպի ինձ, բարձրաձայն ասում է՝ եթե հիմա էլ չգտնեն էդ դիակը, հանդիսատեսը չի ների նրան: Ի վերջո տափաստանային երկարուձիգ ձանձրալի պատկերներից ու զրո դինամիկայով միապաղաղ գործողություններից հետո գտնվում է դիակը, սակայն դահլիճն արդեն համարյա դատարկ էր: Ահա այստեղ, երբ գտնում են կապկպված ձեռքերով ու ոտքերով դիակը, թուրք ռեժիսորն ակնհայտ «Եվրամիություն» խաղեր է տալիս՝ իր ոստիկանների բերանով բարբառելով մարդու իրավունքների մասին, որի պաթետիկ առոգանությանն անհնար էր ժպիտով չարձագանքել:

Վերջապես դիակը գտնելուց հետո նույն այդ ճանապարհով, երկարուձիգ տափաստանների միջով այն տեղափոխում են դիահերձարան, որտեղ ճշմարտությունը ներկայանում է երկու երեսով. այն, ինչ իրականում կա, եւ այն, ինչ մատուցվում է ճշմարտության տեղ: Մի կողմից հոգնեցնող սյուժեն, մյուս կողմից տափաստանների ֆոնին տիտրերի անընթեռնելիությունը, հանդիսատեսին ստիպեցին մի այլ կարգի ձանձրանալ, էլ չասած ականջ սղոցող թուրքերենի մասին, ինչը հրավիրատոմսով իրեն զովացնող պապիկին ստիպեց ինձնից բամբակ խնդրել:

Թե՝ մի բան տուր՝ ականջս խցկեմ, էդ հաչոցը չլսեմ: Ամենահետաքրքիրն այն էր, որ հանդիսատեսի գնահատականն ու ռեժիսորի դիտարկումներն իր ֆիլմի մասին ինչ-որ տեղ համընկնում էին. «Այո, ես իսկապես ուզում էի հոգնեցնել հանդիսատեսին եւ ստիպել, որ նա ձանձրանա: Դետեկտիվ սյուժեում ձգձգվածությունն անխուսափելի է»,- «Ոսկե ծիրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր թուրք ռեժիսորը:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/22/charcharanac-kiraki/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 778 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նուրի Բիլգե Ջեյլան, Ալեքսեյ Ուչիտել, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0