Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 »
Ոսկեծիրանագույն դրայվ
12:59
Ոսկեծիրանագույն դրայվ |
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի դրայվը զարդարեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը:
Հուլիսի 10-ին կինոփառատոնի բացման արարողության ժամանակ այսպիսի տեսք ուներ «Մոսկվա» կինոթատրոնի մերձակա հրապարակը, որտեղ էլ հենց անց էր կացվում արարողությունը: Ինչպես երեւում է լուսանկարից, աղբամանը եւ դրան հարող տարածքը լի էին աղբով: Հենց այս հրապարակով էին անցնում կինոփառատոնին հրավիրված արտասահմանցի հյուրերը եւ նաեւ ՀՀ վարչապետը: Այս աղբի անմիջապես կողքին էր տեղակայվել նվագախումբը, որը հանդիսավոր էր դարձնում հյուրերի մուտքը հրապարակ: Աղբամանի տեսքը այնպիսին է, որ նույնիսկ կարելի է մտածել, թե սա հրապարակին տրված դիզայնի դետալ է, որը պետք է ցույց տա այսօրվա Երեւանի եւ ինչու ոչ` ամբողջ Հայաստանի իրական պատկերն ու բովանդակությունը: Եթե այդպես է, ուրեմն չափազանց համարձակ լուծում է: Բայց ինչ-որ բան հուշում է, որ սա ոչ թե դիզայն է, այլ ընդամենը չհեռացված աղբ` ամբողջ թափով ընթացող դրայվի արգասիք:
Աղբյուր`http://www.armtimes.com/26541
|
Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 773 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|