Հինգշաբթի, 21.11.2024, 19:41
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Ուկրաինայում անցկացվելիք հայկական մշակույթի օրերը հագեցած կլինեն միջոցառումներով
19:06
Ուկրաինայում անցկացվելիք հայկական մշակույթի օրերը հագեցած կլինեն միջոցառումներով
Ուկրաինա
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի' Ուկրաինա պաշտոնական այցին զուգընթաց Ուկրաինայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, Ուկրաինայում հայկական մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Միջոցառման շրջանակներում այսօր Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միությունում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» եւ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմերով կմեկնարկի հայկական ֆիլմերի ցուցադրությունը: «Ընդհանուր առմամբ կցուցադրվի 12 ֆիլմ»,- ասաց Գ. Դուրգարյանը: Նրա խոսքով' հուլիսի 2-ին Ուկրաինայի գրականության ազգային թանգարանում Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից կբացվի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որին իրենց ներկայությամբ կպատվեն երկու երկրների նախագահները: Հայ մշակույթի զարգացման գործում իր բացառիկ տեղն ունեցող մոնումենտալիստ, քանդակագործ, թարգմանիչ, մանկավարժ եւ հասարակական գործիչ Վարդգես Սուրենյանցը ցուցահանդեսի այցելուներին կներկայանա որպես գեղանկարիչ, գծանկարիչ, թատերական նկարիչ, գրքի ձեւավորող: «Կներկայացվեն վարպետի ավելի քան 20 գեղանկար, 1 տասնյակը գերազանցող գծանկար աշխատանքները, Ա. Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի ձեւավորումները, Օսկար Ուայլդի, հայկական հեքիաթների բազմաթիվ նկարազարդումները: Ցուցահանդեսում ընդգրկվել են նաեւ հայկական Սբ. Հռիփսիմե եկեղեցու նկարազարդումների էսքիզները, որոնք վերաբերում են Սուրենյանցի կյանքի ուկրաինական շրջանին»,- ասաց նա' հավելելով, որ ցուցահանդեսը կուղեկցվի նաեւ մեծանուն արվեստագետի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմի ցուցադրությունով :

Մշակութային օրերի ընթացքում Ուկրաինայի գրողների ազգային միությունում կկայանա հայ եւ ուկրաինացի գրողների ու թարգմանիչների հանդիպում- կլոր սեղանը: «Հանդիպման շրջանակներում կկայանա Միրոն Նեստերչուկի «Հայաստանի պոեզիան» երկլեզու գրքի շնորհանդեսը, որը հայ-ուկրաինական գրական համատեղ նախագիծ է եւ հրատարակվել է Հայաստանում' Հայ գրատպության 500- ամյակին նվիրված»,- նշեց Գ. Դուրգարյանը:

Ուկրաինայում հայկական մշակույթի օրերը կնշանավորվեն հուլիսի 2-ին Կիեւում' ազգային օպերային թատրոնում, անցկացվող գալա համերգով: Ծրագրում հանդես կգան հայաստանյան անվանի «Կադանս», «Շարակ» կոլեկտիվները, Գեւորգ Դաբաղյանը եւ ժողգործիքների անսամբլը, Ինգա եւ Անուշ Արշակյանները: Սայաթ-Նովայի ուկրաիներեն ընթերցումներով հանդես կգա նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Օպերային թատրոնի ճեմասրահում կբացվի Զավեն Սարգսյանի հեղինակած «Հայկական հետքը Ուկրաինայում» ֆոտոցուցահանդեսը: Թվով 22 աշխատանքներում պատկերված են Կիեւում, Թեոդոսիայում, Լվովում, Կամանեց Պոդոլսկում, Յալթայում պահպանված հայկական պատմամշակութային ժառանգության պատառիկները:

Նշենք, որ Ուկրաինայում հայկական մշակույթի օրերն անցկացվում են Հայաստան- Ուկրաինա մշակութային համագործակցության միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակում:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657347/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 635 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0