Շաբաթ, 23.11.2024, 14:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 24 » Փառատոներն ուրիշների աչքին թոզ փչելու համար չպետք է լինեն
15:16
Փառատոներն ուրիշների աչքին թոզ փչելու համար չպետք է լինեն
Տիգրան Խզմալյան
Գաղտնիք չէ, որ Երևանում շատ են կազմակերպվում տարատեսակ, տարաբնույթ փառատոներ։ Արդյո՞ք դրանք արտահայտում են մեր մշակույթի իրական վիճակը, արդյո՞ք այն, ինչ մատուցվում է հասարակությանը, բարձրարժեք է ու մեզ անհրաժեշտ։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ իրականում Երևանում կազմակերպվող փառատոներն այնքան էլ շատ չեն մեր քաղաքի համար, միայն թե պետք է հասկանալ, թե դրանք ինչ նպատակով և ում համար են կազմակերպվում։

«Փառատոնը նորմալ մշակութային կյանքի շարժիչ ուժն է։ Եվրոպայում ամեն շաբաթ են կազմակերպվում փառատոներ»,- ասաց կինոռեժիսորը՝ ընդգծելով, որ դրանք առաջին հերթին պետք է կազմակերպվեն մեր մշակութային կյանքի համար՝ դրա աշխուժացման նպատակով։ Այլ հարց է, որ հաճախ փառատոներ են կազմակերպվում արտասահմանին ինչ-որ բան ապացուցելու համար. «Եվրատեսիլ», ընդամենը 1,5 կինոթատրոնով «Ոսկե ծիրան» կազմակերպելու ու ինչ-որ մարդկանց հավակնությունները բավարարելու համար։ «Փառատոները ոչ թե ուրիշների աչքին թոզ փչելու համար պետք է լինեն, այլ՝ մեր։ Ցավն այն է, որ մենք չգիտենք՝ ինչ է կատարվում մեր մշակութային կյանքում՝ ի՞նչ ֆիլմեր են նկարահանում Հարություն Խաչատրյանը, Վիգեն Չալդրանյանը, չգիտենք՝ ի՞նչ գրքեր են գրում Արմեն Շեկոյանն ու Լևոն Խեչոյանը»,- ասաց ԼՂՀ-ից նոր վերադարձած կինոռեժիսորը՝ հիացմունքի խոսքեր ասելով Բերձորի արվեստի դպրոցի սաների աշխատանքների մասին, որոնցով կարելի է «Մոնմարտր լցնել ոչ թե դրանց քանակությամբ, այլ որակով»,- հպարտությամբ ասաց Տ.Խզմալյանը։

Իսկական փառատոնը, ըստ նրա, հենց այն է, ինչ արեց Գագիկ Գինոսյանի «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը ապրիլի 25-30-ը Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքում (արժանացավ 2 գլխավոր մրցանակի), այն է, ինչ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն արվում է «Կասկադի» հարևանությամբ։ «Այ դա է իսկական փառատոնը։ Մարդիկ գալիս ու մասնացում են։ Եվ շուրջը գտնվող սրճարաններն ամաչում են այլ երաժշտություն հնչեցնել»,- ասաց կինոռեժիսորը։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27607.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 672 | Ավելացրեց: admin | Տեգեր: Տիգրան Խզմալյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0