«Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի ընթացքում եւս խորհրդանշական «Փարաջանովյան թալլեր» կտրվի կինոյի ասպարեզում համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, փառատոնի ընթացքում «Փարաջանովյան թալլեր» կտրվի աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանին, հայտնի ռեժիսորներ Բելա Տարին եւ Ռոման Բալայանին:
Նա նաեւ տեղեկացրեց, որ անցած տարի ստեղծված «Վարպետ» մրցանակը կտրվի ռեժիսորներ Ալեքսեյ Ուչիտելին, Վոյչեխ Մարչեւսկուն եւ Լուի Ջեյլանին: Փառատոնի ընթացքում կնշվի 3 հոբելյան' Ռոման Բալայանի 70, Էդմոնդ Քյոսայանի 75 եւ Դմիտրի Կեսայանցի 80-ամյակները: Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի տոմսերը կարժենան ոչ թե 300, այլ 500 դրամ: