Չորեքշաբթի, 04.12.2024, 12:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 21 » Պինա
12:12
Պինա
Սանահին
«Ոսկե ծիրանի» այս տարվա կինոփառատոնն իր ցուցադրած ոչ այնքան հաջող ֆիլմերով ավելի կխամրեր, եթե Վիմ Վենդերսն ու Պինա Բաուշը չփրկեին վիճակը: Նրանք եկան ու փրկեցին` հերթական անգամ ապացուցելով, որ տաղանդավորը կփրկի աշխարհը, որ տաղանդավորն է գեղեցիկը: Ռեժիսոր Վիմ Վենդերսի նոր  ֆիլմը` «Պինան», խոշոր տաղանդի հերթական ձեռքբերումն է:

Եթե «Ավատար» ֆիլմը համարենք  3D ձեւաչափի լավագույն գովազդը, ապա Վենդերսի «Պինան» պետք է համարել մինչ այժմ 3D ձեւաչափով ստեղծված ամենատաղանդավոր կտավը: Գերմանացի պարուհի, խորեոգրաֆ Պինա Բաուշի կյանքի ու արվեստի մասին պատմող Վենդերսի ֆիլմը պարզապես շատ տպավորիչ ու գեղեցիկ մի ներկայացում չէր:

Ֆիլմը դիտելիս հասկանում ես, որ Վենդերսը բնավ շատ տպավորիչ ու գեղեցիկ ֆիլմ նկարելու ճակատային նպատակներ չի ունեցել, գուցե ավելի շատ բացահայտելու՝ հանձին Պինա Բաուշի, ի ցույց դնելու, որպեսզի աշխարհը ճանաչի իր լավագույն արվեստագետներից մեկի ապրած կյանքի ողջ դժվարությունն ու հմայքը: Այստեղ գեղեցկությունը, որ հենց Պինայի կյանքն է եւ նրա բեմադրած պարերը, ցուցադրված է թափանցող խորությամբ, ըմբռնմամբ ու առանց ավելորդ չափաբաժինների:

Ֆիլմում Պինայի գեղեցկությունը շարունակվում է ու պսպղում նրա պարախմբի անդամների յուրաքանչյուր շարժման, բառերի ու պարերի մեջ: Պինան մահվան իր բացակայությամբ, խմբի անդամների կյանքում ու արվեստում ավելի ու ավելի է ամրապնդում իր անջնջելի ներկայությունը:

Մեկը մյուսի ետեւից պարիա խմբի անդամները պատմում են իրենց անփոխարինելի ուսուցչի` Պինայի մասին: Եվ այդ պատումներն այնքան ինտիմ են դառնում, ասես նրանք մտքով փորձում են ինչ-որ կերպ հաղորդակցվել, երկխոսել, հպվել Պինային:

Նրանց զգացողություններն ու հույզերն արտացոլվում են հայացքների ու աչքերի անկեղծ, անսեթեւեթ արտահայտումներով եւ, իհարկե, Պինայի կողմից բեմադրված ֆանտաստիկ պարերով: Վենդերսի վերաբերմունքը Պինայի նկատմամբ հրաշալի կերպով քողարկված է:

Պինան ինքնին դառնում է վերաբերմունք. այդ վերաբերմունքը ոչ ցցուն է, ոչ անտեսանելի: Վենդերսը, որպես ռեժիսոր, հեռանում է դահլիճ՝ հանդիսատեսի հետ հավասար պայմաններում դիտելու բոլոր սքանչելի պարային համարները, առաջին անգամ ֆիլմը դիտողի պես ուսումնասիրելով, հասկանալով ու զգալով արվեստագետի կյանքը, աշխատանքային հսկայական պրոցեսը, վերջապես վայելելու Պինայի տաղանդի հրաշալի պտուղները` պարերը, որոնք այնքան տաք էին, փոթորկուն, տեղ-տեղ մելանխոլիկ, ծիծաղի ալիք բարձրացնող անզուգական հումորով ու անորսալի ռիթմերով, որ դահլիճում մոռացնել տվեց հանդիսատեսային իրականությունը` յուրաքանչյուրին դարձնելով պարի շարժման, խաղի, թռիչքի մասնիկն ու մասնակիցը:

Շատ տաղանդավոր ֆիլմի մասին ինչ-որ բան գրելը մեծ պատասխանատվություն ու զգացական խորը թափանցում է պահանջում: Բարդ է: Անընդհատ ուզում եմ վերապատմել, վերազգալ ու փոխանցել բոլորը,  բայց վախենում եմ լճացնել, ավելորդ խոսք ասել, որի իրավունքն այս ֆիլմի պարագայում չունեմ: Լռում եմ վերջին ցանկությամբ, որպեսզի յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ առիթ ունենա տեսնելու Վենդերսի «Պինան» ու Պինայի Վենդերսը:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/20/trchox-pinan/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 881 | Ավելացրեց: admin | Տեգեր: Պինա Բաուշ, Վիմ Վենդերս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0