ագրողներին պատմեց, որ այժմ աշխատում է ֆիլմի նոր սցենարի վրա, որի առանցքային կերպարներից մեկը պահապան հրեշտակն է։
«Արդեն կես տարի ես սցենարով եմ զբաղվում, որը հորինել եմ 90-ական թվականին, բայց սցենարը դեռ ինչ-որ չի ստացվում։ Այժմ երկրորդ տարբերակն է գրվում, որը պատրաստ կլինի հուլիսի վերջին, բայց ես նախազգուշացում ունեմ, որ ես այն չեմ նկարահանելու»,- չորեքշաբթի Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Ֆիլմը պատմում է մի տղամարդու մասին, ով կյանքից հիասթափվելով՝ որոշում է կամրջից նետվելով ինքնասպան լինել։ Հենց այդ պահին նրան օգնության է հասնում պահապան հրեշտակը։ Ըստ Բալայանի՝ սկզբում ֆիլմը կոչվել է «Պահապան հրեշտակ», սակայն Լյուք Բեսոնի «Հրեշտակ-Ա» կինոնկարի էկրան դուրս գալուց հետո անհրաժեշտ է լինում փոխել սցենարը, որպեսզի չլինի սյուժեների նմանություն։
Ռեժիսորը խոստովանեց, որ կինոմատոգրաֆի հանդեպ իր հիմանակն հետաքրքրությունն ավարտվել է հեռավոր 1987թ.-ին։ «Ես հինգ ֆիլմ ունեմ, որոնք քիչ թե շատ հաջողված եմ համարում, և բոլոր այդ ֆիլմերը նկարահանել եմ մինչև 1987թ.-ը (բացի «Պարզ գիշեր» կինոնկարից), քանի որ մինչ այդ ինչպես ինձ է թվում պատշաճ ֆիլմեր եմ նկարահանել»,- ասաց նա։
Ռեժիսորը նշեց, որ բոլոր այդ ֆիլմերը ստեղծվել են այն տարիներին, երբ նրան քիչ է հետաքրքրել իր աշխատանքների վերաբերյալ կինոքննադատների կարծիքը, և նա հնարավորություն է ունեցել ազատ ստեղծագործելու։
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնի շրջանակներում (հուլիսի 10-17-ը) տեղի կունենա կինոռեժիսորի 70-ամյա հոբելյանի տոնակատարությունը։
Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110713/42490378.html
|