Գլխավոր » 2011»Հուլիս»14 »
Ռոման Բալայանը սխալ է համարում Փարաջանովի մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումը
14:24
Ռոման Բալայանը սխալ է համարում Փարաջանովի մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումը
Հայտնի հայ կինոռեժիսոր Ռոման Բալայանը սխալ է համարում գեղարվեստական ֆիլմ նկարահանել Սերգեյ Փարաջանովի մասին: Դրա պատճառով է, որ ռեժիսորը հրաժարվել է Սերժ Ավետիքյանի մասնակցությամբ ֆիլմի ռեժիսորը լինելու առաջարկից:
«Ես գտնում եմ, որ հիմա պետք չէ նկարահանել ֆիլմ Փարաջանովի մասին, որովհետև նրան ճանաչողները չեն ընդունի այն: Նա ուներ հետաքրքիր ժեստիկուլյացիա, որը դժվար է ներկայացնել: Նա ավելի վառ անհատականություն էր, քան նրա ֆիլմերը: Փարաջանովը տարերային երևույթ էր: Հանճարը երևի հետմահու երևույթ է (կատակում է): Նա անգամ չէր հավատում, որ կբանտարկվի և սիրում էր գոռալ «կոմունիստներ-ֆաշիստներ»արտահայտությունը»,- պատմել է Բալայանը լրագողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:
Ռոման Բալայանը ծնվել է 1941 թ-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: 1959-1961 թթ աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1961-1964 թթ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարիի անվան պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973 թ-ին «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982 թ.), «Համբույր» (1983 թ.), «Պահպանիր ինձ իմ թալիսման» (1986թ.), «Առաջին սեր» (1995թ.), «Երկու լուսին, երեք արև» (1998թ.), «Դրախտային թռչուններ» (2008թ.): 1987 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման:
Կտրականապես դեմ պետք է լինել նման պրոեկտին հենց միայն Սերժ Ավետիքյանի նման դավաճանի ներկայության համար: Նրա նկարահանած «Շների կղզին» և «Շան պատմություն» ֆիլմերը հակահայկական, թուրքական թաքնված պրոպագանդա են, մանրամասների համար կարող եք դիտել http://www.youtube.com/watch?v=Fv16dpURA6U «Դավաճան հայեր» քննարկումը
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]