![Սամվել Սևադա](http://jurnal.am/News_pics_02/0224.jpg) Օրերս «Մոսկվայի տանը» բացվել է գեղանկարիչ Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 120 լուսանկար, որոնք հեղինակվել են 7-8 տարիների ընթացքում: Սամվել Սևադան ունի բնություն պատկերող բաթմաթիվ լուսանկարներ, սակայն այս անգամ չի ցանկացել դրանք ընդգրկել ցուցահանդեսում. «Բնությունն ինքնին կատարյալ է: «Անկատարը մենք ենք, և մեր մեջ պետք է գտնենք հետաքրքիրը», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Սևադան:
Այն հարցին, թե ինչպես է նա ընտրում իր կերպարներին, հեղինակը պատասխանեց, որ միանգամից է զգում §գտածոն¦, քանի որ նա մասնագիտությամբ գեղանկարիչ է և զգում է, որ մարդու մեջ ասելիք կա:
Լուսանկարները բաժանված են մի քանի ժանրի` դիմանկաների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների: Աշխատանքներն արվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ռուսաստանում և Արևմտյան Հայաստանում: Սևադայի աշխատանքներում պատկերված են բազմաթիվ հայտնի մարդիկ` Խորեն Աբրահամյանը, Վլադիմիր Մսրյանը, Հրանտ Մաթևոսյանը, ժամանակակից հայ դերասաններ և երգիչներ: Կան նաև հզոր անհատականությամբ և խարակտերով առանձնացող կերպարներ հասարակ մարդկանց խավից: Նրանք նայում են տեսախցիկին, կամ չեն նկատում այն, ժպտում են, տխրում, հուզվում և բոլոր դեպքերում էլ ընդգծված է նրանց ներաշխարհն ու խոհափիլիսոփայությունը ցուցադրելու հմտությունը:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73736/
|