Հինգշաբթի, 21.11.2024, 18:46
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » «Սասունցի Դավիթ» էպոսը թարգմանվել է թուրքերեն
16:39
«Սասունցի Դավիթ» էպոսը թարգմանվել է թուրքերեն
Սասունցի Դավիթ
Թուրքիայի Քիլիս համալսարանի թուրք բանասիրության ամբիոնի դասախոս, դոցենտ Մեհմեդ Յըլմազի կողմից թուրքերեն է թարգմանվել «Սասունցի Դավիթ» էպոսը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, եթե թարգմանությունն անաչառ է, արված բանասիրական լուրջ հետազոտությունների հիման վրա եւ չի անցել թուրքական գրաքննության միջով, ապա իրենից շատ մեծ արժեք է ներկայացնում: «Ամեն դեպքում, հարկավոր է թուրքերեն թարգմանությունն ուսումնասիրել եւ համեմատել բնագրի հետ»,- նշեց Լ. Անանյանը' հավելելով, որ եթե դա ճիշտ թարգմանություն է, ապա քայլը ողջունելի է:

Նշենք, որ գրքի շնորհանդեսի ժամանակ թուրք թարգմանիչը հավաստիացրել է, որ «Սասունցի Դավիթ» էպոսը հսկայական նշանակություն ունի ոչ միայն հայերի, այլեւ հայերի հետ հարեւանած այլ ազգերի' արաբների, քրդերի, թուրքերի համար, ուստի խիստ կարեւոր է դրա թարգմանությունը: «Սա փորձ է' հիշեցնելու, որ տարածաշրջանում եղել է եւ հնարավոր են մշակութային առնչություններ ազգերի միջեւ»,- իր խոսքում նշել է Մ. Յըլմազը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658875/


Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 3087 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Սասունցի Դավիթ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0