Գլխավոր » 2011»Հուլիս»30 »
Շաբաթօրյակ ու համերգ-երեկո ի պաշտպանություն Աֆրիկյանների առանձնատան
17:00
Շաբաթօրյակ ու համերգ-երեկո ի պաշտպանություն Աֆրիկյանների առանձնատան
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնող խումբը վաղն առավոտյան ժ. 11:00-ին Աֆրիկյանների առանձնատանը կազմակերպելու է շաբաթօրյակ, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 31-ին, կազմակերպելու է համերգ-երեկո:
Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը՝ տեղեկացնելով, որ միջոցառումը կազմակերպվում է հասարակության ուշադրությունը 19-րդ դարի պատմական շենքի ապամոնտաժման նկատմամբ մեծացնելու համար:
«Ասում են՝ 1930-ականներին շենքի մառաններում անգամ մարդկանց են գնդակահարել»,- ասաց հայտնեց վերջինս՝ տեղեկացնելով, որ ներկայում շենքում բնակվում է 3 ընտանիք:
Նրա խոսքով՝ կիրակի միջոցառման շրջանակում Աֆրիկյանների ակումբի բակում կցուցադրվեն շինության անցյալի ու ներկայի, ինչպես նաև ակումբի բախտակից շինությունների մասին պատմող լուսանկարներ և տեսագրություններ, ելույթ կունենա հայտնի երգիչ Էդուարդ Զորիկյանը:
«Գոնե կցանկանայինք, որ այդ ապամոնտաժումը զգույշ ու հետրողականորեն անցկացվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախաձեռնող խմբի մեծագույն ցանկությունը շենքն իր տեղում պահպանելն է:
Նա տեղեկացրեց նաև, որ «Միլենիում հոլդինգը» գնել է այդ տարածքը ու պատրաստվում է էլիտար շենք կառուցել:
Աֆրիկյանների առանձնատունը գտնվում է Տերյան 11 հասցեում: