«Աղասի Այվազյան» հիմնադրամի կողմից կազմակերպվում է «Այվազյանական թատերական II փառատոնը», որը նպատակ ունի Աղասի Այվազյանի դրամատուրգիան տարածելու: Սա «Աղասի Այվազյան» հիմնադրամի կողմից կազմակերպվելիք երկրորդ թատերական փառատոնն է, որը նախատեսվում է 2013 թվականի մայիսի 3–ից 13-ը:
Փառատոնի ժյուրին բաղկացած է. նախագահ` Լևոն Մութաֆյան, անդամներ` Կարինե Խոդիկյան, Անի Փաշայան, Մարիաննա Մխիթարյան, Ալիս Հովհաննիսյան, Սոնա Մելոյան, Գոռ Մարգարյան: Փառատոնի պատվավոր նախագահն է Աղասի Այվազյանի այրի, տիկին Գրետա Վերդիյանը, Փառատոնի պրոդյուսերն է Նարեկ Արշակյանը:
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակութի նախարարության, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու