Չորեքշաբթի, 18.12.2024, 05:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Սիրո և մահվան հավերժ թեմաներն են ներկայացված ռումինացի ռեժիսորի «Եվրոպոլիս» ֆիլմում
18:59
Սիրո և մահվան հավերժ թեմաներն են ներկայացված ռումինացի ռեժիսորի «Եվրոպոլիս» ֆիլմում
Կորնել Գեորգիտա
Սիրո և մահվան հավերժ  թեմաներին նվիրված «Եվրոպոլիս» ռումինա-ֆրանսիական ֆիլմը ողբերգական պատմություն է, որը պատմված է միամտությամբ, հումորով և մարդասիրությամբ, հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կինոնկարի ռեժիսոր Կորնել Գեորգիտան (Cornel Gheorghita)։

«Եվրոպոլիս» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը ներկայացված է  կիրակի օրը Երևանում մեկնարկած «Ոսկե ծիրան» միջազգային ութերորդ կինոփառատոնի «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում։

«Դա մահվան, այն ժամանակահատվածի մասին պատմող պարաբոլա ֆիլմ է, երբ մահացածի հոգին դեռ գտնվում է երկնքի և երկրի մեջտեղում։ Այս ֆիլմում ես արեցի այն, ինչ Շագալը և Փարաջանովն են արել իրենց ստեղծագործություններում, այսինքն՝ պատմությունը ֆոլկլորի միջոցով եմ պատմել»,- նշեց Գեորգիտան։ 

Ըստ ռումինացի ռեժիսորի՝ շատ տարիներ ինքը ցանկանում էր ֆիլմ նկարահանել, որտեղ գլխավոր հերոսն անտեսանելի կլինի, «այդպես էլ ծնվեց ուրվականի մասին ֆիլմ ստեղծելու միտքը»։

«Երբ ես նայում եմ հին փոստային բացիկները՝ հասկանալով, որ արդեն վաղուց մահացել են նաև այդ բացիկների ստացողներն ու ուղարկողները, ես փորձում եմ վերականգնել այդ մարդկանց պատմությունը։ Կարծում եմ, այդպես էլ ծնվեց իմ ֆիլմի մտահաղացումը»,- ավելացրեց նա։

Ֆիլմը պատմում է ռումինացի գեղջկուհի Նաեի մասին, ով անսպասելիորեն հեռագիր է ստանում Ֆրանսիայից, որտեղ տեղեկացվում է վաղուց կորած իր քեռի Լուկի մահվան մասին։ Նաեն մոր հետ մեկնում է Ֆրանսիա, որպեսզի մահացածի կտակի համաձայն,  նրա մարմինը հայրենիք բերեն։

Ֆրանսիայի հակառակ ճանապարհին Լուկի ուրվականը գաղտնի ուղեկցում է նրանց։ Ռումինական առասպելների համաձայն՝ մահից հետո մարդու հոգին քառասունքից հետո անցնում է ապրած կյանքի ողջ ուղին։ Լուկի հոգին ընտրում է Նաեի մարմինը և մտնում է նրա մեջ։

Լուկ-Նաեն և նրա մայրը, ովքեր ուղեկցվում էին պահապան հրեշտակի կողմից, պետք է անցնեն երկնային մաքսատները, որոնք վերջում Լուկին կհասցնեն Վերջին դատարանի վայրը։

Ըստ ռեժիսորի՝ տարօրինակ դեպքեր են եղել ֆիլմում նաև նկարահանումների ժամանակ և դրանից հետո։ «Բուխարեստում պրեմիերայի օրը ես որոշեցի դահլիճ բերել Լուկի դագաղը։ Պրեմիերան սկսվեց, 10 րոպե անց ցուցադրության կազմակերպիչը սրտի կաթվածից մահացավ հենց դահլիճում։ Գլխավոր դերակատարը՝ Ռումինիայում շատ հայտնի դերասանուհի է, և շատերը նրան ծաղիկներ բերեցին։ Այնպես որ պրեմիերայից հետո մենք ունցանք դագաղ, հանգուցյալ, շատ ծաղիկներ, և ինչ-որ տեղից մոմեր հայտնվեցին»,- կեսկատակով ավելացրեց Գեորգիտան։ 

Կորնել Գեորգիտան մասնակցում է «Ոսկե ծիրանին» երկրորդ անգամ։ 2007թ.-ին  նրա «Գյուղական նվագախումբ» վավերագրական կինոնկարը ներկայացվել է փառատոնի մրցութային ծրագրում։

«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին:


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110714/42490949.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 662 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ, Կորնել Գեորգիտա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0