Ռեժիսոր Վահան Խաչատրյանի «Սուրբ Խաչն առանց խաչի» ֆիլմը պատմում է միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկի` Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու մասին:
Ինչպես ռեժիսորն է նշում, ֆիլմը ցուցադրում է հայոց երազանքը, հայերի խաբված հույսերն ու Թուրքիայի իրական դեմքը:
Թեեւ ֆիլմը վերնագրված է «Սուրբ Խաչն առանց խաչի», սակայն վերջում ցուցադրվում է եկեղեցու գմբեթին արդեն իսկ տեղադրված խաչը: «Չկա խաչ, չկա տեր…Խաչը մարդու մեջ է»,- ավելացրեց նա:
Վահան Խաչատրյանն առաջիկայում պատրաստվում է նկարահանել ևս երկու ֆիլմ: