Գրողների միության երիտասարդ անդամները ստորագրահավաք են նախաձեռնել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի դեմ եւ մտադիր են ստորագրությունների համապատասխան թվաքանակի դեպքում նրանից պահանջել համագումար հրավիրել, որտեղ կքննարկվի նրա հրաժարականի հարցը:
«Նման բան չկա, մի հավատացեք, որովհետեւ գիշերը ինչ-որ մեկը զառանցագին երազներ է տեսնում, հետո էլ նստում-խոսում է դրանց մասին»,- մեզ ասաց Լեւոն Անանյանը՝ դա անվանելով հերթական սուտ խոսակցություններից մեկը:
«Ջահել գրողների համար այնքան գործ է արվել իմ նախագահության օրոք, որ որեւէ մեկը չի կարող նման ստորություն անել. դա բացառվում է: Դրանից հետո իմ քարտուղարը բոլորի հետ մեկառմեկ խոսել է, եւ բոլորը մենակ երախտիքի խոսքեր են ասել»,- նշեց պարոն Անանյանը:
Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են «բերման ենթարկում» երիտասարդ գրողներին ու խոսեցնում, եթե ստորագրահավաքի փաստն իրական չէ: