Գլխավոր » 2013»Փետրվար»14 »
«Ստորակետ» արվեստանոցի վերջին տարիների աշխատանքները ներկայացվել են Transformers ցուցահանդեսում
03:52
«Ստորակետ» արվեստանոցի վերջին տարիների աշխատանքները ներկայացվել են Transformers ցուցահանդեսում
Փետրվարի 12-ին «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը ներկայացրեց իր վերջին տարիների հիմնական աշխատանքները Transformers (վերափոխիչները) ցուցահանդեսում:
Ներկայացված էին «Այբ» դպրոցի, Ամերիկյան համալսարանի գրադարանի, «Գրին Բին» սրճարանի, Շուշիի արվեստի ցուցասրահի, «Սեդա Ղազարյան» կենտրոնի շենքերի վերափոխումների փաստագրությունը լուսանկարներով:
Արվեստանոցի հիմնադիրներից Մերուժան Մինասյանը աշակերտների հետ խոսեց «Ստորակետի» կազմավորման, վերափոխումների կարևորության ու դրանց փաստագրության մասին: Պատմեց, թե ինչից ու ինչպես ստեղծվեց Այբ դպրոցի շենքը: Դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը վերջում շնորհակալություն հայտնեց ճարտարապետներին: Դպրոցի մեդիա թիմը տեսանյութ էր պատրաստել շենքի մասին:
Վերջում աշակերտները և Ստորակետցիները Երևանի քարտեզի վրա նշեցին այն կետերը, որոնք իրենց սիրելի, կամ կարևոր են քաղաքում ու առանձին մեկնաբանություն թողեցին, թե ինչու: Ճարտարապետական արվեստանոցի անձնակազմը առաջիկայում մեկ այլ հանդիպում կունենա այս գործին մասնակցած աշակերտների հետ:
«Սա մեզ համար կարևոր հարց է` հասկանալու, թե ինչ եզրեր ունի մեր երկխոսությունը նոր սերնդի հետ, ով հենց ինքը` նոր հայն է: Այս խաղ-աշխատանքը մեր միջև ինչ-որ երկխոսության հարթակ կստեղծի»,-ասում է Մերուժան Մինասյանը: