Հուլիսի 12-ին Երեւանը ռեգգիոտվել էր:): Հայկական ռեգգիի համով ու հոտով ներկայացուցիչներից Ռոլանդ Գասպարյանն իր նվագախմբի տղաների հետ "BRAVO Sessions City Music Fest”-ի շրջանակներում անցկացվող երկրորդ համերգի ընթացքում, ինչպես ինքն է նշում, քեֆ արեց բոլորի հետ:):
Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքվածները շատ էին. "Մոսկվա” կինոթատրոնի մոտ տեղադրված բեմից "The Reincarnation”-ը հնչեցրեց խմբի երգացանկից սիրված ու հայտնի հիթերը: Հանդիսատեսի շարքում գերակշռող "ռաստամանները”` ռեգգիի` դրեդ սանրվածքով սիրահարներն անխտիր պարում էին եւ ձայնակցում սիրելի խմբին: Հենց այդ "ռաստամաններից” մեկն էլ բեմ բարձրացավ "Ջան Ռաստաման” երգի ընթացքում:
"Մի գդալ սեր” անգամ չպակասեց համերգի ընթացքում:): Հակառակը, Ռոլանդը բեմից կոչ էր անում սիրել միմյանց ու "Սեր” տարածել, որպեսզի ոչ ոք "Առանց սեր” չմնա:): Ի դեպ, հենց "Մի գդալ սեր”-ի ընթացքում բեմում երեխաներ հայտնվեցին ու Ռոլանդի հետ կատարեցին երգը:): Հետո էլ երաժիշտ-գործընկեր-ընկեր կարգավիճակում "Reincarnation Orchestra”-ին բեմում միացավ "BRAVO Sessions City Music Fest”-ի շրջանակներում կայացած առաջին համերգի "հերոսը”`Արամ MP3-ը: Նրանք միասին կատարեցին Բոբ Մառլիի "No Woman No Cry” երգը:
Ի դեպ, համերգի ընթացքում սա միակ անդրադարձը չէր Բոբ Մառլիին: Ռոլանդը կատարեց "The Reincarnation”-ի երգացանկից "Բոբ Մառլի” երգը: Համերգի ընթացքում չէր կարող չհնչել նաեւ սիրելի դարձած "Սիրունիկ ես” երգը: Բայց այս անգամ երգը իմպրովիզ արեցին. բեմում հայտնվեց ռեփեր A-Chilla-ն, նույն ինքը` Նարեկը, ով հայտնի է "Apeh Jan” խմբից: Հանդիսատեսը ջերմ ընդունեց ռեգիոտ ռեփը:):
Վերջին շրջանում հայկական ռեգգիի երկրպագուները հասցրել էին կարոտել "The Reincarnation”-ի երեւանյան համերգները, իսկ տղաներն այդ ընթացքում համերգներով հանդես են եկել Գերմանիայում, Լեհաստանում եւ Ավստրիայում:
"Մենք հին հայկական "տրամվայ”-ի առանձին գիծ ունենք` առանց ավելորդ մատների, ձեռքերի, մրցակցության: Մեզ համար հանգիստ, դանդաղ շարժվում ենք առաջ”,- ասաց Ռոլանդը: Ի դեպ, վոկալիստ եւ կիթառահարը մի գաղտնիք բացեց. շուտով կթողարկվի հենց այդ շրջագայությունների մասին պատմող ֆիլմ: BRAVO.am-ը դեռ կանդրադառնա "The Reincarnation”-ի իրականացրած տուրնեին;):
"Նման համերգներ ավելի շատ պետք է կազմակերպվեն ու ավելի հաճախ տեղի ունենան: Առանց քաբաբ-քյուֆթա-խորոված վիճակների այս փառատոնն, իրոք, պետք է:)”,- "BRAVO Sessions City Music Fest”-ի մասին իր կարծիքն ասաց "The Reincarnation” ռեգգի-բենդի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը:
Մինչեւ կեսգիշեր մայրաքաղաքը քեֆ էր անում: Համերգի ավարտին Ռոլանդը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին, եւ երաժիշտները լքեցին բեմը: Սակայն երկրպագուները չէին հեռանում ու ծափահարություններն էլ չէին ավարտվում: Դե էլ ի՞նչ քեֆ առանց շարունակության: Բնականաբար, երաժիշտները բեմ վերադարձան:):
"BRAVO City Music Fest”-ի կազմակերպիչներն են ”Evolution”-ը, BRAVO.am-ը` "Ոսկե ծիրան” կինոփառատոնի հետ համատեղ: "BRAVO Sessions” երեւանյան երաժշտական հնգօրյա փառատոնի երրորդ համերգն այսօր է. ժամը 21:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում ելույթ կունենա "Crossroads” բլյուզ բենդը: