Մարտի 12-ին Նյու Ջերսիում տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության, ԱՄՆ- ի արեւելյան
շրջանային վարչության անունից ներկաներին ողջունեց դոկտոր՝ Հրանտ
Մարգարյանը: Ներկաները ի հարգանք՝ հոտնկայս դիտեցին Հանրապետության
Հրապարակում զինված ուժերի շքերթը ներկայացնող տեսահոլովակը:
Քայլերգի հնչյունների տակ դահլիճ բերեցին՝ ԱՄՆ ի, ՀՀ եւ ԼՂՀ դրոշները:
Կատարվեց ԱՄՆ- ի եւ ՀՀ օրհներգերը: Հայաստանի անկախության 20-րդ ամյակին
նվիրված հանդիսավոր արարողության առթիվ շնորհավորանքի խոսք ասաց՝ ՄԱԿ-ում
ՀՀ մշտական ներկայացուցիչ արտակարգ եւ լիազոր դեսպան` Կարեն Նազարյանը:
Հանդիսավոր արարողությունից հետո սկսվեց տոնական համերգը: Այն բացեց
,,Էլեմենտ,, վոկալ - Էստրադային անսամբլը, ղեկավարությամբ` Արա Տապանճյանի:
Ներկաները ջերմությամբ ընդունեցին անսամբլի մենակատարներ՝ Հայբերդ Սարյանի
եւ Գառնի Հատիտյանի ելույթները, որոնց կատարմամբ հնչեցին հայ ազգագրական
եւ ժողովրդական երգեր:
Համերգի երկրորդ բաժնում ելույթ ունեցան ,,Ախթամար,, պարախումբը,
պարուսույց ՝ Սիլվա Ասատուրյան , Նյու Ջերսիի համազգայինի ,,Արեգակ,,
պատանեկան երգչախումբը, խմբավար՝ Վաղարշակ Օհանյան եւ Նյու Յորքի սբ.
Սարգիս եկեղեցու ,,Երազ,, պարախումբը, պարուսույցներ՝ Գառնիկ Ներսիսյան եւ
Լենա Օրանջյան:
ՀՀ Անկախության 20 - րդ տարեդարձին նվիրված տոնական համերգը` ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ:
Ռոբերտ Կարապետյան Լուսանկարները՝ հեղինակի
Աղբյուր` http://www.a1plus.am/am/culture/2011/03/14/concert
|