Շաբաթ, 23.11.2024, 15:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 » Վահան Ստեփանյան
13:50
Վահան Ստեփանյան
Վահան Ստեփանյան
"12 օր Կանում”

PanArmenian Photo գործակալության հիմնադիր-ղեկավար Վահան Ստեփանյանի հրավերով` օրերս  "Բյուրոկրատ’’ գրախանութ էին  ժամանել Կանի 64-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերն ու մասնակիցները` աշխարհահռչակ դերասաններ, դերասանուհիներ, ռեժիսորներ`  Ջոնի Դեփը, Լյուկ Բեսոնը, Մել Գիբսոնը, Տիլդա Սվինթոնը, Անտոնիո Բանդերասը, Ռոբերտ դե Նիրոն, Ումա Թուրմանը, Էդրիեն Բրոդին, Անջելինա Ջոլին, Բրեդ Փիթն ու էլի շատ ու շատ ճանաչված մարդիկ: Չմոռանանք նշել, որ "աստղերը’’ Կանից Երեւան էին ժամանել լուսանկարների տեսքով:):

Գրախանութում ցուցադրվեցին  միջազգային կինոփառատոնի ընթացքում արված լուսանկարներից 22 ամենատպավորիչները,  ինչպես նաեւ տեղի ունեցավ "12 օր Կանում” ֆոտոալբոմի շնորհանդեսը: Կատալոգն երկու տեսակի է` կարմիր եւ սեւ շապիկներով:  Կարմիրը խորհրդանշում է Կանի փառատոնի կարմիր գորգն ու ժապավենը, սեւը` սմոքինգներն ու թիթեռնիկ-փողկապները:

"Մեր մարդը”  Կանի փառատոնում

"Բյուրոկրատ” գրախանութի պատին փակցված պաստառի վրա գրված էր մի հարց, որը հետաքրքրում էր բոլորին Վահան Ստեփանյանի վերադարձից հետո` "Ո ՞նց  էր”:): Հարցի տակ էլ գրված էին պատասխանները: Դրա համար էլ Վահանին հարցրի` ո՞նց ստացվեց:):

Նախապատմությունն այսպիսին է. վաղուց, երբ "PanArmenian Photo”-ն դեռ չկար, ու Վահանը զբաղվում էր մի այլ ամսագրի լուսանկարներով,  հայտ էր ներկայացրել "Օսկար” մրցանակաբաշխությունը լուսանկարելու համար: Հայտն ընդունվել էր, եւ Վահանն իրավունք ստացել մեկնել ԱՄՆ, բայց վիզայի հետ կապված երկար-բարակ պատմությունները ետ են  պահում  լուսանկարչին "Օսկար”-ից:

2010 թվականի փետրվարին ամբողջ աշխարհի լուսանկարիչները սկսեցին հայտեր ներկայացնել Կանի փառատոնը լուսաբանելու համար: "Փորձը փորձանք չէ” սկզբունքով` Վահանը եւս հայտ ներկայացրեց: Նա էլեկտրոնային նամակ ուղարկեց ու մոռացավ դրա մասին: Մեկ ամիս անց հետեւյալ պատասխանը ստացավ` "Դուք անցել եք առաջին փուլը”  : Առջեւում դեռ յոթ փուլ կար: Վերջապես պարզ դարձավ, որ Հայաստանը առաջին անգամ լուսանկարիչ է ուղարկելու Կանի փառատոնը լուսաբանելու համար: Փուլերը հաղթահարելուց հետո էլ դեռ պարզ չէր` փառատոնի անցկացման վայրի որ մասում կանգնելու եւ լուսանկարելու հնարավորություն կստանա լուսանկարիչը. լավագույն դեպքում` փողոցում կանգնելով:):

Վերջապես Վահանը ստացավ իր անցաթղթերն ու հնարավորություն ստացավ լուսանկարելու կարմիր գորգը, "բեքստեյջերը” եւ էքսկլուզիվ ֆոտոշարքերը: 12 օր շարունակ Վահանը օրեկան 14-ից 15 ժամ լուսանկարում էր:

"Փոշմանում եմ, որ չլուսանկարեցի…”

Նիցան ու Մոնակոն շատ մոտ էին, Վահանի ընկերներն ամեն օր փորձում էին կտրել նրան գործից ու տանել Մոնակո: Մեկ օր այդպես էլ եղավ: Լուսանկարիչը մեկնեց Մոնակո, իսկ ֆրանսիացի լեգենդար դերասան Ժան-Փոլ Բելմոնդոն, տեղյակ չլինելով, որ Վահանը հեռացել է, ժամանեց Կան:): "Շատ ափսոսացի, որ չլուսանկարեցի իրեն, շատ էի ուզում’’, -պատմեց Վահանը:

"Կիմ Կի Դուկի հետ ուրախ զրուցելով` զբոսնում էինք’’

Մինչ մենք փողոցում զբոսնելիս հանդիպում ենք մեր ծանոթներին, Վահանը Կանի փողոցներից մեկում հանդիպել է աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկին:): "Միասին ուրախ զրուցելով` զբոսնում էինք, ես էլ առիթից օգտվեցի լուսանկարեցի իրեն’’,- ասաց Վահանը:

Մի օր էլ Բրեդ Փիթը անցնում էր Վահանի կողքով, լուսանկարիչն էլ հայերեն ինչ-որ բան էր խոսում: Բրեդը պտտվեց ու նայեց Վահանին: Նա էլ ներողություն խնդրեց` ասելով "Կներեք, մոռացել էի, որ հայերեն չեք խոսում:)”, -պատմեց Վահանը:

Անտոնիո Բանդերասի նկարն էլ հետաքրքիր պատմություն ունի: Վահանը բարձր կանչեց Անտոնիոյի անունը, վերջինս էլ պտտվեց, ու պահը որսվեց:): Ֆոտոշարքերից մեկի ընթացքում էլ Վահանը հենց Էդրիեն Բրոդիի կողքին էր հայտնվել: Առիթը բաց չթողնելով` Վահանն ասել է` "Պիտի նկարեմ քեզ:)”: Բրոդին էլ, երեւի թե, պատասխանել ` "Նկարի:)”: Յուրաքանչյուր լուսանկարի հետ կապված առանձին պատմություն ունի Վահանը, այնպես որ ծերության ժամանակ զբաղվելու բան կունենա. մեմուարների գրքի մի հատորը կա:):

Օհ, Անջելինա Ջոլի …

Վահան Ստեփանյանը եւս պատկանում է այն տղամարդկանց շարքին, ում համար դերասանուհի Անջելինա Ջոլին կինոաշխարհի ամենահրապուրիչ կանանցից է, եթե ոչ ամենան:): Նրանց հանդիպումը, վերջապես, կայացավ:): "Փոքր ժամանակվանից անընդհատ լսում ես Անջելինայի մասին, հետո հանկարծ նա հայտնվում է քո առջեւ, մի տեսակ ոչ ռեալ տպավորություն է թողնում: Այնպիսի տպավորություն էր, որ ես այլմոլորակային եմ տեսել: Մնացած աստղերը շատ շոշափելի են թվում, ինչպես ենք մենք հիմա միասին զրուցում, նման մի բան: Բայց Անջելինայի դեպքում, մի փոքր այլ է: Նա շփվեց երկրպագուների, մամուլի ներկայացուցիչների հետ, հաճույքով լուսանկարվեց, բայց միեւնույն է, այնպիսի տպավորություն ստացա, որ նա իրականում գոյություն չունի:)”, -հիշեց Վահանը:

Կանի փառատոնից հետո

Վահանը մինչեւ հիմա դեռ հիշում է Կանի փառատոնից հետո մնացած ոտքերի ցավը:): Տրանսպորտային խնդիր ու 14 ժամ անընդմեջ վազք փառատոնի շրջանակներում: Իսկ Կանից հետո լուսանկարիչը նույն հունով աշխատում է: Հաջորդ տարի եւս Վահանը մեկնելու է լուսանկարելու Կանի փառատոնը: "Բոլոր երազանքներս ցանկության են վերածվել ու իրականացել են: Ես միայն կարող էի երազել, որ մեկ օր կհանդիպեմ Սերժ Թանգյանին, բայց  հերիք չէ` հանդիպեցի, շփվեցի, ապրեցի ու լուսանկարեցի: Երբ լուսանկարչության մեջ ես անդադար, չես էլ հասցնում երազել: Ուղղակի նպատակներ են առաջանում, որոնք ժամանակի ընթացքում իրականանում են’’,- նշեց Վահանը:


Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/

Կատեգորիա: Լուսանկարչություն | Դիտումներ: 935 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Dragon   (15.11.2012 11:40) [Նյութ]
Good point. I hadn't thuoght about it quite that way. :)

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0