Ուրբաթ, 22.11.2024, 00:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » Կյանքից հեռացել է Կարեն Խաչատուրյանը
23:56
Կյանքից հեռացել է Կարեն Խաչատուրյանը
Կարեն ԽաչատուրյանՀուլիսի 20-ին Մոսկվայում, 91 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել նշանավոր կոմպոզիտոր և երաժշտական-հանրային գործիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Կարեն Խաչատուրյանը: Նա Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի և թատրոնին կից ինստիտուտ-ուսումնարանի հիմնադիրներից մեկի` Սուրեն Խաչատուրյանի որդին էր: Սուրեն Խաչատուրյանը` Արամ Խաչատրյանի եղբայրը, ահռելի ներդրում ունի ռուսական թատերական մշակույթում:

Կարեն Խաչատուրյանը պարգևատրվել էր  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի (2007), «Պատվո» (2000), «Բարեկամության» (1995) շքանշաններով: Նա ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր էր (1976 թ. ), Մոսկվայի քաղաքապետարանի մրցանակի դափնեկիր է (1999 թ.), 2001 թ. Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստացել է երկրոդ Պետական մրցանակը:
1952 թ.-ից Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր:

Նրա սաներն են եղել համաշխարհային հռչակ վայելող Ա. Շնիտկեն, Ս. Գուբայդուլինան, Ա. Վիեռուն, Ա. Չայկովսկին և այլք:

1957թ. -ից ԽՍՀՄ (ՌԴ) կոմպոզիտորների միության անդամ էր, ՌԴ կոմպոզիտորների միության քարտուղար, Դ. Շոստակովիչի միջազգային միության անդամ:

Բազմաթիվ միջազգային երաժշտական համաժողովների մասնակից էր՝  Պ. Ի. Չայկովսկու անվան (1998), Դ. Շոստակովիչի անվան դաշնակահարների մանկապատանեկան (1995, 1999), ջութակահարների միջազգային (Բելգրադ, 1976), դաշնակահարների միջազգային (Մոնրեալ, 1985), Բալետի միջազգային (1997), Ա. Խաչատուրյանի անվան (2003-2009) մրցույթների նախագահ:
Հեղինակն է «Չիպպոլինո» և «Բելոսնեժկա» բալետների, օպերետների, օրատորիաների, սիմֆոնիաների, թավջութակի կոնցերտի, ջութակի համար գրված սոնատի (առաջին կատարողը Դավիթ Օյստրախն էր), թավջութակի համար գրված սոնատի (առաջին կատարողը Մստիսլավ Ռոստրոպովիչն էր), երկու կվարտետների:

Կարեն Խաչատուրյանը երաժշտություն է գրել 40 կինոնկարների համար, այդ թվում հանրաճանաչ և սիրված «Չիպպոլինո» մուլտֆիլմի:

Նրան են պատկանում երկու պետությունների՝ Սոմալիի և Զանզիբարի, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության հիմների երաժշտությունը:

Կարեն Խաչատուրյանի ստեղծագործական ժառանգությունը ունի վառ արտահայտված ազգային դիմանկար.  այդպիսին են թավջութակի սոնատի արիան՝  ներշնչված միջնադարյան շարականների ու տաղերի գեղեցկությամբ, տոկատան, որի խրոխտ տրամադրությունը հիշեցնում է հայոց աշխարհի ռազմական պարերը:

Կարեն Խաչատուրյանի դասարանում են կրթվել բազմաթիվ հայ երաժիշտներ՝ Հայկ Ղազազյանը, Տիգրան Մուրադյանը, Աշոտ Հայրյանը, որոնք այսօր դասավանդում են Մոսկավայի պետական կոնսերվատորիայում:


Աղբյուր`http://hayernaysor.am/1311227910

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 681 | Ավելացրեց: admin | Տեգեր: Կարեն Խաչատուրյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0