Կիրակի, 24.11.2024, 04:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Հայաստանում մեկնարկել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը
13:11
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Հայաստանում մեկնարկել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը
ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ արդեն 6-րդ տարին ստանձնում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր հովանավորությունը:

Ըստ ընկերության լրատվական ծառայության հաղորդագրության, վերջին երկու տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ստեղծված լավագույն ֆիլմերի ընտրանին սպասում է իր հանդիսատեսին: «Ոսկե ծիրանն» այս տարի կինոարվեստի սիրահարներին է ներկայանում նոր անակնկալներով և մասնակից երկրների ընդլայնված աշխարհագրությամբ: Գլխավոր անակնկալը 60-ից ավելի ֆիլմում նկարահանված աշխարհահռչակ Ֆանի Արդանի հետ հանդիսատեսի հանդիպումն է, նրան նաև որպես ռեժիսոր գնահատելու հնարավորությունը և երևանյան պրեմիերաների շարքում` Կաննի կինոփառատոնում հաղթող ճանաչված երեք ` «Կենաց ծառը», «Մի անգամ Անատոլիայում» և «Մելանխոլիա» ֆիլմերը դիտելու հնարավորությունը:

Փառատոնի մրցութային ծրագիրը կազմելու հարցում դրսևորվել է հանդիսատեսին գեղեցիկը մատուցելու բծախնդիր մոտեցում. 81 երկրից ստացված 631 հայտից ընտրվել է 144-ը: Այսպիսով` երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու 45 երկրի ռեժիսորական արվեստի: Նրան ընդառաջ գնալու և միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությունը բարձրացնելու ցանկության արդյունք է փառատոնի կողքին կանգնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամություն:

«Որքան գորշ, ձանձրալի և անիմաստ կլիներ կյանքը, եթե մարդու ասելիքը սահմանափակվեր միայն պարզունակ խոսքերով, իսկ զգացմունքներն ու հույզերը չարտահայտվեին նաև արվեստի լեզվով... Հրաշալի է, երբ մարդու երևակայության թռիչքը դրսևորվում է կինոարվեստի լեզվով: Այն իր մեջ արտացոլում է գեղարվեստական խոսքի հզորությունը, երաժշտության ներդաշնակությունը, կինոարվեստի գունեղությունը և ամենատարբեր կերպարների միջոցով` ճշմարիտ կյանքի վերարտադրությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ռալֆ Յիրիկյանը միջոցառման ընթացքում «Ոսկե Ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից պարգևատրվեց նախորդ դարեսկզբի հայ ականավոր մեկենաս Մանթաշյանցի անունը կրող ադամանդակուռ մեդալով՝ հայկական կինոյին հետևողականորեն և համակողմանիորեն աջակցելու համար:

«Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում ընդգրկվել են խաղարկային, վավերագրական ֆիլմեր և նոր` «Կորիզ» խորագրի ներքո ներկայացվող կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր: «Կորիզում» ներկայացվող ֆիլմերի միջոցով կազմակերպիչ-երիտասարդները կփորձեն հասկանալ այսօր ստեղծվող վաղվա կինոյի տեսակը` իր ժանրային առանձնահատկություններով:

Մրցութային չորս անվանակարգում ներառված ֆիլմերը գնահատելու է վեց պորֆեսիոնալներից կազմված միջազգային ժյուրին:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/11/sponsor-of-golden-apricot/


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 504 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0