Հայաստանի խոհարարների ասոցիացիան պատրաստվում է հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունենալիք միջազգային խոհարարների օրվան: Փառատոնը տեւելու է երեք օր, որին իրենց մասնակցություն են ունենալու միջազգային խոհարարների ասոցիացիային անդամակցած 94 երկրի ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնելու են իրենց ազգային ուտեստները: Պրոֆեսիոնալ մասնագետների կողմից կազմված ժյուրին պետք է գնահատի նրանց ու անվանակարգերին համապատասխան մրցանակներ սահմանի:
Ինչպես այսօր լրգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդարյանը. «Տուրիզմի զարգացումը կապված է հիմնականում սպասարկումից, այսինքն' ընդունելութույնից, հյուրասիրությունից. որքան կազմակերպված է եւ համեղ է այդ ամենը, այնքան ավելի շատ զբոսաշրջիկների կգրավենք»:
Հայաստանի խոհարարների ասոցիացիան համագործակցում է միջազգային փորձ եւ ճանաչում ունեցող հայ եւ օտարազգի խոհարարների հետ: Հայ խոհարարների փորձը ավելի հարստացնելու համար Մոսկվայից կրկին հրավիրվել է ռեստորատոր Գայանե Բրեյովան, ում հետ համագործակցում են արդեն 4 տարի:
Այն հիմնական թերությունը, որ Գ.Բրեյովան նկատել է երեւանյան ռեստորաններում' հաճախորդից պարտադիր գանձվող 10% սպասրկման գումարն է: «Եթե հաճախորդը գոհ եղավ, հավանեց սպասարկումը եւ կարեւորը' ուտեստները, ինքը անպայման թեյավճար կթողնի, բայց եթե չի հավանել՝ ինչպե՞ս կարելի է գանձել գումար»,-ասաց Գ. Բրեյովան: Ըստ նրա երկրորդ թերացումը այդ ոլորտում, մատուցողների մասնագիտական հմտությունների չտիրապետելն է, որը մեծ թերություն է: Հայաստանում օր օրի բացվում են նոր ռեստորաններ, բայց հիմնականում բոլորն ուշադրություն են դարձնում արտաքին եւ ներքին ձեւավորմանը, բայց ոչ բաղադրատոմսերին ու սպասարկմանը: Գայանե Բրեյովաի կարծիքով՝ պետք է բացվի նաեւ մատուցողների համար հատուկ դպրոց, որտեղ նրանք կմասնագիտանան: Նա մտադիր է Մոսկվայում բացել հայկական ռեստորան, որը լիովին կհամապատասխանի ազգային խոհանոցին՝ ճիշտ հայկական մթերքներով, որոնք նրա գնահատմամբ՝ անփոխարինելի են, բաղադրատոմսերով եւ հայկական մթնոլորտով:
Նշենք, որ Հայաստանի խոհարարների ասոցիացիան պատրաստում է գիրք, որում ընդգրկվելու են Հայաստանի մարզերի ավանդական 2-3 ճաշատեսակ: Ակնկալվում Է, գիրքը պատրաստ կլինի մինչ հոկտեմբերի 27-ը:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658612/
|